News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Արդվի գյուղի բնակիչները խիստ մտահոգված են «Միռամ» ընկերության կողմից ներկայացված Շեկաղբյուրի ոսկի-բազմամետաղների ծրագրով, որի 2-րդ հանրային լսումները նշանակված են դեկտեմբերի 1-ին` ժամը 12:00-ին, Մղաթում:

«Արդվի-Լոռի» նախաձեռնող խմբի փոխանցմամբ, չնայած որ նոր հայտով ծրագիրը պետք է իրականացվի Մղարթ գյուղի տարածքում, ծրագրի անմիջական ազդեցությունը Արդվի գյուղի վրա է լինելու: Նախ Շեկաղբյուրի հանքերեւակման ծրագրի ամենամոտ համայնքը Արդվին է, Մղարթից էլ մոտիկ, որը հանքերեւակումից հեռու է ընդամենը 2 կմ եւ Արդվի գյուղի կողմում է, ինչի մասին նոր հայտում նշված չէ: իսկ Մղարթը գտնվում է հանքերեւակումից 3.2 կմ հեռավորության վրա: Այս տարածքում է գտնվում Արդվի գյուղի խմելու եւ ոռոգման ջրի ակունքը: Հանքարդյունաբերական գործունեության արդյունքում մեր ջուրը, հողը, օդն ու արոտավայրերը կաղտոտվեն ծանր մետաղներով եւ տոքսիկ տարրերով: Համայնքում գյուղատնտեսությամբ զբաղվելը եւ ապրելը կդառնա ոչ նպատակահարմար: Կխախտվեն առողջ շրջակա միջավայրում ապրելու եւ առողջության մեր իրավունքները, որոնք մարդու հիմնարար իրավունքներն են:

Մենք հայտարարում ենք, որ Արդվի գյուղի բնակիչներն իրենց համաձայնությունը չեն տալիս այս ծրագրի իրականացմանը: Արդվին պետք է մնա էկոլոգիապես մաքուր գյուղ:

Տպել
Ամենաշատ