News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հայաստանի խորհրդարանը նոյեմբերի 17-ի նիստի ժամանակ երկրորդ ու վերջնական ընթերցմամբ ընդունել է Կառավարության ներկայացրած օրինագիծը՝ «Կուտակային կենսաթոշակների մասին» օրենքում եւ մի շարք հարակից օրինագծերում փոփոխություններ անելու մասին։ Քվեարկությանը մասնակցած 85 պատգամավորներից «կողմ» է քվեարկել 72 խորհրդարանական, «դեմ»՝ 11 , ձեռնպահ են մնացել երկուսը։

Հիշեցնենք, որ այդ փոփոխություններով նախատեսվում է , որ միջազգային կառույցներ գործուղված՝ Հայաստանի քաղաքացիները կկարողանան միանալ կուտակային կենսաթոշակային համակարգին։

Ինչպես ավելի վաղ նշել էր ֆինանսների նախարար Կարեն Թամազյանը, ներկայացնելով օրինագիծը, խոսքը այն միջազգային կառույցների մաիսն է, որոնք չունեն սեփական կուտակային համակարգեր ու որոնք պարտավոր են ապահովել աշխատակիցների կենսաթոշակները։ Խոսքը Հայաստանի 50 քաղաքացիների մասին է, որոնք աշխատում են միջազգային կազմակերպություններում՝ ԵՏՄ-ում, ԵՄ-ում ու այլ կառույցներում։ Եվրազիական տնտեսական հանձնաժողովը, այդ թվում, պարտավոր է լինելու ապահովել համակարգում աշխատող Հայաստանի ռեզիդենտների կենսաթոշակների վճարումները։ Ընդ որում նրանց համար վճարները իրականացնելու են գործատուները այն ծավալով, որը սահմանված է ՀՀ օրենսդրությամբ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Հայաստանում մայիսի 1-ից կգործի փաթեթավորված խմելու ջրի պարտադիր դրոշմավորման պահանջը
Մայիսի 1-ից սկսած ներկայացված հայտերի հիման վրա ստացված դրոշմապիտակների վերաբերյալ ակցիզային դրոշմանիշերի և (կամ) դրոշմապիտակների վերագրման, հաշվառման (NOVEL) էլեկտրոնային համակարգի…
Դոլարն ու եվրոն արժեզրկվել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ ապրիլի 26-ին, կազմել է...
Նախատեսվում է բարեփոխել մաքսային մարմինների կողմից գործառնությունների համար պետական տուրքի գանձման համակարգը
Առաջարկվում է նոր խմբագրմամբ շարադրել «Պետական տուրքի մասին» օրենքով...
Անապահովության գնահատման նոր համակարգով մինչև 2026-ը 20%-ով կկրճատվի նպաստառու ընտանիքների թիվը.Մկրտչյանը՝ ՀՀ նախագահին
Հանրապետության նախագահը շնորհակալություն է հայտնել նախարարին հետևողական աշխատանքի համար և շեշտել իր պատրաստակամությունը...
Նոր կարգավորումներ` խաղային գործունեությամբ զբաղվող կազմակերպիչների հարկային պարտավորությունների կատարման համար
Վերոնշյալ օրենքների համաձայն` վիճակախաղերի, ինչպես նաև շահումով խաղերի, ինտերնետ շահումով խաղերի ու խաղատների կազմակերպման լիցենզիա ունեցող...
Քաղաքաշինության կոմիտեում քննարկվել են խնդրահարույց նախագծեր, որ վերաբերել են շենքերի հարկայնության փոփոխությանը
Կայացել է Քաղաքաշինության կոմիտեի գիտատեխնիկական խորհրդի համալրված կազմով առաջին նիստը…
Ամենաշատ