News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Իր հրաժարականի մասին հայտարարած Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրին շաբաթ Սաուդյան Արաբիայից Ֆրանսիա է ժամանել երկրի նախագահ Էմանուել Մակրոնին հանդիպելու համար, հայտնում է «Ֆրանս Պրեսը»՝ վկայակոչելով Հարիրիին մերձ աղբյուրին:

Հարիրին Էր Ռիադից թռել է ուրբաթ երեկոյան, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Նոյեմբերի 4-ին Էր Ռիադում գտնվող Հարիրին անսպասելի  հայտարարել է իր հրաժարականի մասին: Սաուդական «Ալ Արաբիայով» հեռարձակվող ելույթում նա «Հիզբոլլահ» շիական շարժմանը եւ Իրանին մեղադրել է Լիբանանում եւ արաբական աշխարհում երկպառակություն սերմանելու մեջ եւ հայտարարել է իր դեմ պատրաստվող մահափորձի մասին:

«Հիզբոլլահի» առաջնորդ Հասան Նասրալլահը հայտարարել է, որ Հարիրիի հրաժարականի պատճառները պետք է փնտրել Սաուդյան Արաբիայում, իսկ Իրանի ԱԳՆ-ն Հարիրիի մեղադրանքները անհիմն է որակել: Նասրալլահը նաեւ ասել է, որ Էր Ռիադը Հարիրիին ստիպել է հրաժարական տալ, եւ հնարավոր է՝ նրան բռնությամբ է Սաուդյան Արաբիայում պահում:

Ավելի վաղ՝ ուրբաթ, Լիբանանի ԱԳ նախարար Ջեբրան Բասիլը հայտարարել էր, որ երկրի վարչապետ Սաադ Հարիրին Սաուդյան Արաբիայում է աշխատանքային այցով, եւ հույս է հայտնել, որ շաբաթ տեղի ունենալիք նրա այցը Փարիզ Բեյրութ վարչապետի վերադառնալու եւս մեկ վայր է:

Ավելի վաղ Ելիսեյան պալատը հայտնել էր, որ Հարիրին շաբաթ կայցելի Փարիզ եւ կհանդիպի երկրի նախագահ Էմանուել Մակրոնի հետ:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵՄ-ը հիասթափված է եւ մտահոգված Լիբանանի նորանշանակ վարչապետի՝ հրաժարական տալու որոշմամբ
Լիբանանի նախկին վարչապետ Սաադ Հարիրին հայտարարել է, որ չի պատրաստվում վերադառնալ վարչապետի պաշտոնին
Բացի այդ, ես այլեւս ոչ մեկին չեմ առաջադրի այս պաշտոնի համար․․․
Ֆրանսիան աջակցել է Լիբանանի կառավարության ձեւավորման վերաբերյալ Սաադ ալ Հարիրիի առաջարկին
Որը Լիբանանը դուրս կբերի 1975-1990 թվականների քաղաքացիական պատերազմից ի վեր ամենավատթար ճգնաժամից․․․
Լիբանանի վարչապետը մրցակցող քաղաքական ուժերին կոչ է արել իրեն օգնել կառավարության ձեւավորման գործում
Ցանկացած հետագա հետաձգում ճգնաժամը կուժգնացնի եւ կխորացնի․․․
Լիբանանը «դժոխք կգլորվի», եթե չհաջողվի նոր կառավարություն կազմել. Միշել Աուն
Աունն ասել է, որ փոխզիջումային լուծումներ է առաջարկել, որոնք չեն ընդունվել, եւ խնդիրը նկարագրել է որպես առճակատում մի կողմից շիական կուսակցությունների եւ մյուս կողմից սուննի վարչապետ Մուստաֆա Ադեբի միջեւ...
Հարցման արդյունքներով՝ դեռ 2019թ. լիբանանահայերի 49%-ը ցանկություն է հայտնել ապրել Հայաստանում. Սինանյան
Անդրադառնալով հայրենադարձության թեմային՝ Սինանյանը նշեց, որ այդքան էլ ճիշտ չէ ասել, որ ՀՀ կառավարությունը լիբանանահայության նկատմամբ իրականացնում է...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ