News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Թուրքիայի իշխանությունները հետաքննություն են սկսել ամերիկացի երկու դատախազների նկատմամբ։ AP-ի փոխանցմամբ՝ խոսքն այն դատախազների մասին է, որոնք զբաղվում են իրանական ծագումով թուրք գործարար Ռեզա Զարաբի գործով, որին կալանավորել են ԱՄՆ-ում անցած տարի՝ Իրանի դեմ պատժամիջոցների խախտման մեղադրանքով։

Թուրք դատախազները համարում են, որ գործում որպես ապացույց գործածվող փաստաթղթերի ու տեսանյութերի աղբյուրները անհայտ են ու խախտում են միջազգային եւ ներքին օրենքները։

Թուրք իրավապահները քննություն են իրականացնելու նախկին դատախազ Պրիիտ Բհարարի նկատմամբ, որին թուրքերը մեղադրում են իսլամական քարոզիչ Ֆեթուլահ Գյուլենի հետ կապերի մեջ, ու դատախազ Ջուն Խ․Կիմի նկատմամբ։

Նշենք, որ Թուրքիան ապարդյուն փորձում է հասնել այն գործարարի արտահանձնմանը, որը ներառված է եղել Էրդողանի մտերիմ շրջապատի հետ կապված կոռուպցիոն սկանդալում։

2013-ին Ռեզա Զարաբը, որը Էրդողանի ընտանիքի մտերիմ շրջապատից էր, կալանավորվել էր թուրքական իշխանությունների կողմից։ Զարաբին կասկածում էին Թուրքիայի էկոնոմիկայի նախարար Մեհմետ Զաֆեր Չագլայանին ու Halkbank պետական բանկի նախագահ Սուլեյման Ասլանին կաշառելու մեջ։ Քննությունը պարզել էր, որ Halkbank –ը միջնորդ է եղել կեղծ չինական ու թուրքական ընկերություններ միջոցների փոխանցման ու այդ գումարով գնված ոսկին Իրան տեղափոխելու գործում։ Այդ ժամանակ Զարաբը կարողացել է ազատություն ստանալ, հավանաբար իշխող շրջանակներում իր կապերի շնորհիվ, գրում է ՌԲԿ-ն։

2016-ի մարտին գործարարին նորից են կալանավորել, այս անգամ ԱՄՆ-ում։ ԱՄՆ ԱՆ-ն նրան կասկածում է 2010-2015 թթ ապօրինի ֆինանսական գործարքներ կազմակերպելու մեջ, որոնց միջոցով Իրանը կարողացել է շրջանցել ամերիկյան պատժամիջոցները։ Նրան մեղադրանք է առաջադրվել այս տարվա սեպտեմբերին։ Զարաբից բացի մեղադրանք է առաջադրվել նաեւ նախկին նախարար Չագլայանին, պետական բանկի նախկին ղեկավար Ասլանին ու եւս երկու թուրք ծառայողների։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ