News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենից որեւէ ահազանգ չի ստացվել եւ Մետրոպոլիտենում զինված անձ չի եղել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի մամլո խոսնակ Նինել Վարդանյանը:

«Դա աբսուրդ է, նման բան գոյություն չունի, ես չգիտեմ այդ տեղեկատվությունն ումից է դուրս եկել եւ ինչ նպատակով: Ճշմարտությունը հետեւյալն է, որ Հանրապետության կայարանից կարճ հեռավորության վրա դատարկ գնացքը տեխնիկական խնդիր է ունեցել, կանգ է առել։ Մասնագետների ջանքերով շուտափույթ գնացքը հանվել է գծից եւ երթեւեկությունը կարգավորվել է: Ուղղակի մի որոշ ժամանակ երթեւեկությունը միակողմանի է կազմակերպվել»,-ասաց նա:

Նինել Վարդանյանը նշեց, որ այս պահին Մետրոպոլիտենի աշխատանքը բնականոն հունի մեջ է:

Նրա խոսքով,

Ավելի վաղ տեղեկատվություն էր տարածվել, որ Երեւանի Կարեն Դեմիրճյանի անվան Մետրոպոլիտենի Հանրապետության հրապարակի հատվածում մի ժամից ավելի է, որ երթեկությունը ժամանակավորապես դադարեցվել է, քանի որ «Երիտասարդական» մետրոյից մի քաղաքացի՝ զինված դանակով եւ հրազենով, դուրս է եկել եւ սպառնում է քաղաքացիներին։

Այս առնչությամբ, ԱԻՆ-ի տարածած հաղորդագրության մեջ նշվում է. «նոյեմբերի 19-ին, ժամը 14:25-ին ահազանգ է ստացվել, որ «Կարեն Դեմիրճյանի անվան Երեւանի Մետրոպոլիտեն»- ում տեղի է ունեցել պայթյուն: Դեպքի վայր է մեկնել արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հետադարձ զանգով կապ է հաստատվել մետրոպոլիտենի գլխավոր տնօրեն՝ Փ. Յայլոյանի եւ գնացքային կարգավար Մարտիրոսյանի հետ, ովքեր տեղեկացրել են, որ «Հանրապետության Հրապարակից» դեպի «Զորավար Անդրանիկ» կայարան մեկնող գնացքի շարժակազմում առկա է տեխնիկական խնդիր, ինչի հետեւանքով դադարեցվել է գնացքի ընթացքը։

Ուղեւորներն անվնաս դուրս են եկել գնացքից»։

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մեքսիկայում անցորդը կացնով վիրավորել է երիտասարդ կանադուհի զբոսաշրջիկի
Հարձակվել են 25-ամյա կանադուհի զբոսաշրջիկի վրա...
Պետական դավաճանության համար քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ․ նրանք հետախուզվում են
Լրտեսության և պետական դավաճանության դեպքերի առթիվ Հայաստանի Հանրապետության քննչական կոմիտեի պետության, սահմանադրական կարգի…
Պատգամավոր Արթուր Խաչատրյանը Ոստիկանության Հրազդանի բաժնում է
Չեմ կարծում, որ երկար կպահեն Ոստիկանություոնւմ...
Պահեստազորի գնդապետը տուժող է ճանաչվել Բագրատաշենի դեպքերի առնչությամբ
Պահեստազորի գնդապետ Միհրան Մախսուդյանը տուժող է ճանաչվել երեք օր առաջ...
Աշտարակի ոստիկանները «Գայի պոստի» մոտ կանխել են «վենդետան». կռվի երկու կողմերում էլ հարազատ եղբայրներ էին
Դեպքի փաստով ոստիկանության Աշտարակի բաժնում փաստաթղթեր են ձևակերպվել, որոնք փոխանցվել են ՀՀ քննչական կոմիտեի Արագածոտնի մարզային...
ՔԿԾ-ում ծառայողական քննության արդյունքում երկու անձ ազատվել է պաշտոնից
Բացի այդ՝ նույն ծառայողական քննությամբ պարզվել է, որ ևս երկու քրեակատարողական ծառայող այդ ժամանակահատվածում ոչ պատշաճ է կատարել...
Ամենաշատ