News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Fujifilm- ը, որն արտադրում է Instax նկարների ակնթարթային տպագրությամբ տեսախցիկների շարքը, դատի է տվել Polaroid- ին, հաղորդում է Meduza-ն:

Fujifilm-ը կարծում է, որ Polaroid-ը խախտում է արտոնագրային օրենքը՝ պահանջելով ճապոնական ընկերությունից դադարեցնել քառակուսի նկարներով տեսախցիկներ արտադրել:

Fujifilm-ի նախորդ տեսախցիկները նկարների ուղղանկյուն ձեւաչափն էին օգտագործում:

Ընկերությունը հուսով է, որ դատարանը Fuji-ի ճշմարտացիությունը կհաստատի եւ այն, որ Polaroid-ը նկարների ձեւաչափի իրավունք չունի եւ  պարզապես փորձում է մտավոր սեփականության միջոցով գումար վաստակել այն բանւից հետո, երբ ձախողել է տեսախցիկների արտադրությունը:

Polaroid-ն ակնթարթային տպագրությամբ տեսախցիկները թողարկել է մինչեւ 2008 թվականը: Դրանից հետո ընկերությունը սնանկ է ճանաչվել եւ դադարել է տեսախցիկներ եւ դրանց համար նախատեսված ժապավեններն արտադրել:

 

 

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ