News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ինդոնեզիայի կոռուպցիայի դեմ պայքարի հանձնաժողովը խորհրդարան խոսնակ Սետիա Նովանտոյին ձերբակալել է պետական բյուջեից մոտ 170 մլն դոլար հափշտակելու կասկածանքով, հայտնում է Straits Times-ը:

Պարբերական տեղեկություններով՝ պաշտոնյան բյուջեի միջոցների հափշտակման գործի ֆիգուրանտներից մեկն է, որոնք նախատեսված էին 2009 թվականին սկսված նոր անձնագրերի ներդրման պետական նախագծի համար:

Չորեքշաբթի հակակոռուպցիոն հանձնաժողովի աշխատակիցներն այցելել է պաշտոնյայի տուն, բայց Նովանտոն տանը չի եղել: Խոսնակին հայտնաբերել են հաջորդ օրը, երբ նա իր ավտոմեքենայով ճանապարհային պատահարի մեջ է ընկել: Նովանտոյին մասնավոր կլինիկայից պետական հիվանդանոց են տեղափոխել բուժզննում կատարելու: Բժիշկները քաղաքական գործչի վիճակը բավարար են գնահատել, որը հոսպիտալացում չի պահանջում, եւ կիրակի նա հաշմասայլակով բերվել է հանձնաժողովի շենք հարցաքննության:

Պարբերականի տեղեկություններով՝ Նովանտոյի գործով դատական առաջին  քննությունը նշանակված է նոյեմբերի 30-ին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ