News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Աթամբաեւը դեմ է երկրում վաղաժամկետ խորհրդարանական ընտրությունների անցկացմանը: Այս մասին երկուշաբթի նա հայտարարել է  Բիշքեկում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ, փոխանցում է ՏԱՍՍ-ը: 

«Ես դեմ եմ վաղաժամկետ խորհրդարանական ընտրություններին, այլ հարց է, որ իմ կարծիքով խորհրդարանը պետք է ընտրվի 4 տարով, 5 տարին շատ է»,- ասել է նա:

Աթամբաեւի խոսքով՝ ինքը մտադիր չէ իր պաշտոնից հեռանալուց հետո վարչապետ, խոսնակ կամ պատգամավոր դառնալ, նա մտադիր է զբաղվել շատ տարիներ առաջ իր ստեղծած Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության գործերով:

Աթամբաեւը խոստովանել է, որ երկրի ներկայիս վարչապետը եւ ապագա նախագահը խնդրել են առաջին շրջանում երկրի կառավարման հարցերում խորհրդատվական աջակցություն ցույց տալ: «Առավել եւս, որ մեծ թվով նախագահների հետ ընկերական եւ նույնիսկ եղբայրական հարաբերություններ եմ հաստատել: Այդուհանդերձ, հեռանալուց հետո ծրագրել եմ 1-2 շաբաթ հանգստանալ»,- շեշտել է նա:

Նրա խոսքով՝ մի քանի տարի առաջ Ղրղզստանը անկման եւ անգամ պատերազմի եզրին էր:

Սա Աթամբաեւի վերջին մամուլի ասուլիսն է որպես երկրի նախագահ, նրա լիազորություններն ավարտվում են նոյեմբերի 24-ին: Այդ օրը նախագահի պաշտոնում նրան կփոխարինի հոկտեմբերի 15-ին անցկացված նախագահական ընտրություններում հաղթած նախագահամետ Ղրղզստանի Սոցիալ-դեմոկրատական կուսակցության թեկնածու Սոորոնբայ Ժեենբեկովը, որին իրենց ձայնն են տվել ընտրողների 54 տոկոսից մի փոքր ավելին: Այս անգամ Աթամբաեւըն առաջադրվելու իրավունք չուներ, քանի որ օրենքն արգելում է այս պաշտոնը մեկ 6-ամյա ժամկետից ավելի զբաղեցնել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ