News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ Մշակույթի նախարար Արմեն Ամիրյանի եւ հուշարձանների վերականգման գործընթացում  ներգրավված պատասխանատուների հետ  պատմամշակութային հուշարձան համարվող Գոշավանք վանական համալիրի տարածք է այցելել նաեւ «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի՝ գիտական աշխատանքների գծով տեղակալ Կարեն Փահլեւանյանը։

«Պատմամշակութային արգելոց-թանգարանների եւ պատմական միջավայրի պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ տեղում ծանոթանալով հուշարձանի գլխավոր՝ Ս.Աստվածածին եկեղեցու տանիքի վերականգնման աշխատանքներին եւ վանական համալիրի պահպանության խնդիրներին՝ ՀՀ մշակույթի նախարար Արմեն Ամիրյանը «Պահպանության ծառայություն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Կարեն Փահլեւանյանին հանձնարարել է մարզային կառույցների, մասնաճյուղ արգելոցների ու արգելոց-թանգարանների միջոցով ստեղծել երիտասարդ կամավորների  խմբեր,  ովքեր հատուկ եղանակով կմաքրեն եւ կհեռացնեն հուշարձանների պատերին, տանիքներին, գմբեթներին աճած բուսածածկը` պահպանելով հուշարձանի անխաթարությունը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ