News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Պետական հավաստագրերի հիման վրա լսողական սարք եւ հաշմանդամի սայլակ տրամադրելու նպատակով ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը պայմանագրեր է կնքել եւս 2 կազմակերպությունների հետ:

Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ լսողական սարք ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել նաեւ «Պրոթեզաօրթոպեդիկ» ՍՊԸ (Հասցե՝ ք. Երեւան, Ծարավ Աղբյուր 55ա,  hեռ.  010 62-02-01) եւ «Սատար» հաշմանդամների ՀԿ (Հասցե՝ ք. Երեւան Նոր-Արեշ 35 փ. հասցե 2, հեռ.՝ 098 63-08-21):

Հաշմանդամի սայլակ ստանալու նպատակով քաղաքացիները կարող են դիմել նաեւ «Սատար» հաշմանդամների ՀԿ(Հասցե՝ ք. Երեւան Նոր-Արեշ 35 փ. հասցե 2, հեռ.՝ 098 63-08-21):

Կազմակերպությունների վերաբերյալ ամբողջական տեղեկատվությանը կարող եք ծանոթանալ հետեւյալ հղմամբ:

Հիշեցնենք, որ վերը նշված կազմակերպություններից հաշմանդամի սայլակ կամ լսողական սարք ստանալու համար անձը կամ նրա օրինական ներկայացուցիչը (ծնող, որդեգրող, խնամակալ կամ հոգաբարձու (այսուհետ` դիմող) պետք է ունենա պետական հավաստագիր:

Պետական հավաստագիր ստանալու համար առձեռն կամ փոստային կապի միջոցով կամ առցանց (էլեկտրոնային) եղանակով անհրաժեշտ է դիմել նախարարություն կամ սոցիալական աջակցության տարածքային գործակալության մարմին (բաժին) կամ «Հանգրվան» ՊՈԱԿ` ներկայացնելով ՀՀ կառավարու¬թյան 2015 թվականի սեպտեմբերի 10-ի N  1035-Ն որոշման N 1 հավելվածի 36-րդ եւ 37-րդ կետերով սահմանված փաստաթղթերը:

Տպել
Ամենաշատ