News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը


Երեւանում մեկնարկել է քայլերթ՝ ի մեծարումն Լեոնիդ Ազգալդյանի: Ազատության հրապարակից քաղաքացիները քայլերթով կանցնեն մայրաքաղաքի կենտրոնական փողոցներով:

Նախաձեռնող խումբը քայլերթի վերաբերյալ տարածել է հետեւյալ հաղորդագրությունը. «Նախորդ տարի աշնանը հասարակական պահանջ առաջ եկավ, քաղաքի մեծ փողոցներից մեկը Լեոնիդ Ազգալդյանի անունով անվանակոչելու մասին:

Ստորագրահավաք եղավ, հավաքվեցին հազարավոր ստորագրություններ, որոնք պահանջով ուղարկվեցին քաղաքապետարան: Քաղաքապետարանը հետաձգեց հարցը՝ արանքում ընտրություններ էին: Այնուհետև նախաձեռնությանը միացավ ԵԼՔ դաշինքը, որը ավելացրեց այս պահանջին ևս մի քանիսը և փորձեց նորից հարցը բարձրացնել: Այս անգամ ամեն բան քաղաքական երանգ ստացավ և սկսեցին հակադարձել, թե բան ու գործ չկա, փողոց պիտի անվանափոխենք, մինչդեռ պահանջը ի սկզբանե հասարակական էր: Հարցը նորից քողարկվեց:

Այժմ, Ազգալդյանի տարեդարձի նախօրեին հարկ ենք համարում կազմակերպել մեծ քայլերթ քաղաքում, որը ցույց կտա թե՛ հասարակական պահանջի լրջությունը ու հրատապությունը, թե՛ Արցախյան գոյամարտում Ազգալդյանի մեծ ներդրման գնահատումն ու արժևորումը այսօրվա հայ մարդու կողմից»:

Տպել
Ամենաշատ