News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Տաշիր» ընկերությունների խումբը չի քննարկում Հայաստանում նոր ատոմակայանի շինարարության մեջ ներդրումներ իրականացնելու հնարավորությունը։ Այդ մասին նոյեմբերի 22-ին կայացած ասուլիսում հայտարարել է «Տաշիր» ընկերությունների խմբի փոխնախագահ, «ՀԷՑ» ՓԲԸ տնօրենների խորհրդի նախագահ Կարեն Դարբինյանը:

Միաժամանակ, սակայն, «Տաշիրը» հետաքրքրություն է ցուցաբերում Իրանի հետ սահմանին Մեղրիի ՀԷԿ-ի կառուցման նկատմամբ։ Դարբինյանի խոսքով, այդ նախագիծն այժմ քննարկման փուլում է։ «Լիովին հնարավոր է, որ մենք մասնակցենք դրան եւ անհրաժեշտ ներդրումներ իրականացնենք»,- հստակեցրել է նա՝ հավելելով, որ ներկայումս «Տաշիրն» ավելի մեծ ուշադրություն է հատկացնում Շնողի ՀԷԿ-ի շինարարությանը։

Լոռու մարզում «Շնող» հիդրոէլեկտրակայանի շինարարության ներդրումային ծրագրի շրջանակներում, Դեբեդ գետի հյուսիսային հատվածում ընկերությունը ծրագրում է ներդրումներ իրականացնել մոտ 200 մլն դոլարի չափով։ Ծրագիրը մշակվել է դեռ 70-ական թվականներին եւ ռազմավարական նշանակություն ուներ՝ հաշվի առնելով, որ Դեբեդի ջրային ռեսուրսներն օգտագործվում են ոչ ամբողջությամբ։ Ներդրումային նախագծի իրականացումը պետք է մասմաբ լրացնի այդ բացը։ Սակայն, Կարեն Դարբինյանի խոսքով, ներդրումների բացակայության պատճառով ծրագիրը մինչ օրս չի իրականացվել։

««Տաշիր» ընկերությունների խումբն այսօր առաջարկում է նոր մոտեցումներ եւ նորարական լուծումներ «Շնող» ՀԷԿ-ի շինարարության համար, որոնք թույլ կտան զգալիորեն բարձրացնել ծրագրվող արտադրությունը 76 ՄՎտ-ից 120 ՄՎտ-ի»,- նշել է նա։

Նոր կայանը կապահովի Հայաստանում էլեկտրաէներգիայի սպառման մոտ 6 տոկոսը։ Նախագիծն իրականացվելու է ամերիկյան «The Robbins Company»-ի եւ Համաշխարհային բանկի կազմում ընդգրկված Միջազգային ֆինանսական կորպորացիայի հետ համատեղ։ 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ