News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Իրանի Իսլամական Հանրապետության նավթի նախարարի տեղակալ, գազի ազգային ընկերության կառավարող տնօրեն Համիդ Ռեզա Արաղիին: Հանդիպմանը ներկա է գտնվել նաեւ Հայաստանում ԻԻՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Սեյեդ Քազեմ Սաջադին:

Զրուցակիցները քննարկել են ՀՀ վարչապետի՝ ընթացիկ տարվա հոկտեմբերին Իրան կատարած պաշտոնական այցի ժամանակ ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը, անդրադարձ կատարել հայ-իրանական տնտեսական համագործակցությանն առնչվող մի շարք հարցերի:

Կարեն Կարապետյանը եւ Համիդ Ռեզա Արաղին կարեւորել են էներգետիկ ոլորտում փոխշահավետ ծրագրերի իրականացումը, Մեղրիի ազատ տնտեսական գոտու գործարկումը, արտահանող եւ ներմուծող համատեղ ընկերության ստեղծումը: Վարչապետը նշել է, որ ընթացիկ տարում Հայաստանից Իրան արտահանումն աճել է 9 տոկոսով եւ ավելացրել, որ այդ ցուցանիշը մեծացնելու համար առկա է լուրջ ներուժ: Կարեն Կարապետյանը վստահություն է հայտնել, որ վերը նշված բոլոր ծրագրերը նոր թափ կհաղորդեն առեւտրատնտեսական կապերի զարգացմանն ու ընդլայնմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գարեգին Բ-ն շնորհակալություն է հայտնել Իրանի իշխանությանը՝ Հայաստանին ցուցաբերվող զորակցության համար
Մայիսի 2-ին Ն․Ս․Օ․Տ․Տ․ Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն...
Հայաստանի և Իրանի միջև ստորագրվել է մշակութային համագործակցության ծրագիր
Իրանի Իսլամական Հանրապետության մշակույթի և իսլամական հաղորդակցության կազմակերպության նախագահ Մոհամմադ Մեհդի Իմանիփուրին շնորհակալություն է...
Հայաստանն ու Իրանը քննարկել են երկու երկրների միջև չվերթերի ավելացման հարցը
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը...
Այս պահին Իրանի հետ նոր գազամուղի կառուցման տարբերակ չի քննարկվում, դրա կարիքը այս պահին չկա. Թունյան
Մենք խոսում ենք քաղաքական հարցի մասին, եւ ասում ենք՝ եթե անհրաժեշտ լինի ու Հայաստանի համար նպատակահարմար լինի այլ աղբյուրներից գազ գնել, ավելի էժան…
Մհեր Գրիգորյանը և Իրանի դեսպանն անդրադարձել են ՀՀ–Ադրբեջան պետական սահմանի սահմանազատման վերջին զարգացումներին
Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-իրանական հարաբերությունների երկկողմ օրակարգի հարցերը...
Հայաստանը Թավրիզում գլխավոր հյուպատոսություն է հիմնում
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 25-ի նիստում լրացում կատարեց Իրանում…
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ