News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց: 

Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային եւ նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրեւի տեսքով: 

Դիլիջանի եւ Տիգրանաշենի ոլորաններում, Սիսիան-Գորայք, Ապարան-Սպիտակ, Սեւան-Հրազդան եւ «Չայնիի ոլորաններ»-Հրազդան, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Կոտայքի մարզի Չարենցավան, Սյունիքի մարզի Քաջարան, Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Լոռու մարզի Վանաձոր, Սպիտակ քաղաքներում, Սարավան-Զանգեր ավտոճանապարհին առկա են տեղումներ ձյան տեսքով:

Սյունիքի մարզում առկա է մառախուղ:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Ամենաշատ