News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Շահույթից հարկումը կիրականացվի միայն այն բանից հետո, երբ ընկերությունների բաժնետերերի ժողովը որոշում կընդունի շահույթի տեղաբաշխման մասին: Հարկային օրենսգրքում համապատասխան լրացումները հավանություն ստացան կառավարության  նոյեմբերի 23-ի նիստում:

Ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ Հարկային օրենսգրքում նախատեսված փոփոխությունների 90 տոկոսն իրականացվում է տնտեսվարողներից ստացած առաջակությունների հիման վրա: «Մեր այսօրվա իրավական կարգավորմամբ եթե մինչեւ հաջորդ հաշվետու տարվա հունիսի 30-ը ընկերությունների բաժնետերերի ընդհանուր ժողովի ժամանակահատվածում որոշում չի ընդունվում շահույթի տեղաբաշխման մասին, ապա պետությունն, այնուամենայնիվ, իր մասը վերցնում է հարկի տեսքով: Դրանով ի սկզբանե նպատակ էր դրված փակել այն բոլոր ուղիները, որոնցով արտասահմանյան կապիտալով գործող ընկերությունները կկարողանային մեր տնտեսությունից իրենց միջոցները դուրս բերել առանց հարկվելու: Սակայն հաշվի առնելով, որ նման մոտեցումը հակասում է կորպորատիվ կառավարման սկզբունքին, որոշվեց այս նորմը հանել»,- պարզաբանեց ֆինանսների նախարարը:

Վարդան Արամյանն անդրադարձավ նաեւ ֆիզիկական անձանց համար գործող նորմերին: Նա հիշեցրեց, որ գործողության մեջ է դրվում կարգավորումը, որի համաձայն Հայաստանի ռեզիդենտ չհամարվող ֆիզիկական անձանց եւ ռեզիդենտ ֆիզիկական անձանց համար կգործի համապատասխանաբար 10 եւ 5 տոկոս շահութահարկ: «Խնդիրն այն է, որ այնտեղ չի հստակեցվում, թե հատկապես երբ է սկսելու գործել այս նորմը՝ 2018-ից հետո՞, թե՞ այնուամենայնիվ նաեւ դրանից առաջ: Այդ պատճառով փոփոխություններ են կատարվում, որոնց համաձայն՝ եթե միչեւ 2018 թվականը մենք նրանց խոստացել ենք զրոյական տոկոսադրույք, եւ նրանք շահույթ են կուտակել, որը հետո պետք է տեղաբաշխեն, ապա հասկանալի է, որ այդ կուտակումները չպետք է ենթարկվեն հարկման: Իսկ 2018-ից հետո նոր կանոնների  ներմուծումից հետո դրանք կհարկվեն»,- եզրափակեց Վարդան Արամյանը: 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ