News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

ՀՀ Կենտրոնական բանկին կրկին շնորհվել է ամենաբարձր «պլատինիում» մակարդակի ACCA (Որակավորված երդվյալ հաշվապահների ասոցիացիա) հավատարմագրված գործատուի կարգավիճակ՝ հաստատելով, որ այն աջակցում է իր աշխատակիցներին հաշվապահության եւ ֆինանսների ոլորտում աշխարհում առաջատար հանդիսացող ACCA մասնագիտական որակավորման ձեռք բերման գործում:

Հայաստանի ԿԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ՀՀ Կենտրոնական բանկը «պլատինիում» մակարդակի ACCA հավատարմագրված գործատու է 2011 թ.-ից: Կարգավիճակը շնորհվում է երեք տարի ժամկետով, որի ավարտին գործատուն կրկին անցնում է գնահատում՝ սահմանված չափանիշներին իր համապատասխանությունը հաստատելու նպատակով:

Կարգավիճակի շնորհումը հավաստում է, որ Կենտրոնական բանկը բարձր է գնահատում եւ ամեն կերպ խթանում է իր անձնակազմի գիտելիքների ու հմտությունների շարունակական զարգացումը:

Կարեւորելով ֆինանսների, հաշվապահության եւ կառավարման ոլորտի գիտելիքներն ու հմտությունները, որ աշխատակիցները ձեռք են բերում ACCA որակավորում ստանալիս՝ հավաստագիրը այդ ոլորտի աշխատակիցների մասնագիտական գիտելիքները միջազգային չափանիշներին համապատասխան դարձնելու համար լավագույն միջոցներից մեկն է:

Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամիօ ժամանակաշրջան».  կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը
Կրթությունը հնարավորություն է, որը փոխում է կյանքը և Ամիօ ժամանակաշրջան ծրագրի նպատակը կրթությունն ավելի հասանելի դարձնելն է...
Յունիբանկը բիզնեսին առաջարկում է «Պարզեցված» վարկ` առանց վերլուծության
Բիզնեսի արդյունավետ զարգացման և մրցունակության բարձրացման համար չափազանց կարևոր է ֆինանսական ռեսուրսների արագ հասանելիությունը...
Կոնվերս Բանկը ՎԶԵԲ տարեկան ժողովի գլխավոր հովանավորն է
ՎԶԵԲ-ը Կոնվերս Բանկի երկարամյա գործընկերն է, որի հետ համագործակցության հարուստ ու արդյունավետ փորձառություն ունենք...
Ֆասթ Բանկի աջակցությամբ կայացել է հեղինակային երգի և մնջախաղի բարեգործական համերգը
Համերգի թատերական կարևոր բաղադրիչ մասերից մեկը մնջախաղն էր...
«Քո կողքին». IDBank-ի աջակցության նոր ծրագիրը՝ ուղղված բռնի տեղահանված արցախցիներին
Ծրագրում ներառվել են այն ընտանիքները, որոնք ունեն երեք և ավել երեխա, սոցիալապես խիստ անապահով են, ընտանիքներից շատերն էլ զոհեր ունեն...
Յունիբանկը 4,1 մլրդ դրամ կուղղի շահութաբաժինների վճարմանը (ֆոտո)
Տարվա ընթացքում Յունիբանկը  մեծ ուշադրություն է հատկացրել  նաև բիզնեսի կորպորատիվ սոցիալական պատասխանատվությանը...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ