News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ նոյեմբերի 23-ին ժամը 19:00-ի դրությամբ ՀՀ տարածքում որոշ ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց:

ՀՀ տարածքում փակ եւ դժվարանցանելի ավտոճանապարհներ չկան:

Նոյեմբերի 23-24-ը շրջանների զգալի մասում սպասվում են տեղումներ. լեռնային եւ նախալեռնային գոտիներում` ձյան, հովտային գոտում` ձնախառն անձրեւի տեսքով:

Ապարան-Սպիտակ, Սիսիան-Գորայք ավտոճանապարհին եւ Դիլիջանի ոլորաններում տեղ-տեղ առկա է մերկասառույց:

Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Վայք, Եղեգնաձոր քաղաքներում առկա են տեղումներ ձյան տեսքով:

Ելնելով սպասվող անբարենպաստ եղանակային պայմաններից` բոլոր վարորդներին հորդորում ենք նշված մարզեր երթեւեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:

Տպել
Ամենաշատ