News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

«Կատալոնիայի եվրոպական ժողովրդավարական կուսակցությունը», որի անդամ է Կատալոնիայի պաշտոնանկ արված նախագահ Կառլես Պուչդեմոնը, ընդունել է Իսպանիայի հետ բանակցությունների անհրաժեշտությունը: Այն, որ կուսակցությունը չի պատրաստվում միակողմանի դուրս գալու մասին պնդել, հաստատել է կուսակցության գլխավոր քարտուղար Մարտա Պասկալը, հաղորդում է RFI-ն:

Պասկալը Cadena Ser ռադիոկայանի հետ հարցազրույցում ասել է, որ անկախություն հռչակման համար անհրաժեշտ է,  որ Իսպանիայից անջատվելու  կողմնակիցները ավելի շատ լինեն: Իսպանիայի լրատվամիջոցները հաղորդել են, որ անկախություն հռչակելու մտադրությունից` առանց առնելու Իսպանիայի դիրքորոշումը, հրաժարվել են նաեւ «Կատալոնիայի ձախ հանրապետականները»՝ Պուչդեմոնի կուսակցության դաշնակիցները:

Կուսակցությունները փոխել են իրենց դիրքորոշումը, երբ Կատալանիայի նախկին նախագահը Բելգիայում էր: Բրյուսելի դատարանը նրան  Իսպանիային հանձնելու հարցն է քննարկում:

Բելգիայում Պուչդեմոնի հետ միասին իրենց ճակատագրի որոշմանն են սպասում նաեւ կառավարությունից հեռացված նրա չորս գործընկերները:

Արտահանձնման մասին Բելգիայի դատարանի հերթական նիստը կկայանա դեկտեմբերի 4-ին: Միեւնույն ժամանակ Կատալոնիայի ութ նախարարներ Իսպանիայում են կալանավորված:

 

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ