News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակությունը Երեւանում նշում է իր գործունեության 25 ամյակը:

Այս առիթով նոյեմբերի 23-ին պատվիրակությունը կազմակերպել էր միջոցառում, որում հիմնական շեշտը դրվել էր  ղարաբաղյան հակամարտության հետեւանքով անհետ կորածների խնդրին: Լուսանկարների փոքր ցուցահանդեսը եւ բեմադրությունը միջոցառման հյուրերին  ներկայացրեցին հակամարտության արդյուքնում տուժած մարդկանց ցավը, վախը եւ ապրումները:

Երեւանում Կարմիր խաչի միջազգային կոմիտեի պատվիրակության ղեկավար Կարոլին Դյուեզը հիշեցրեց, որ պատվիրակությունը իր գործունեությունը երկրում ԽՍՀՄ փլուզումից հետո սկսեց, երբ ղարաբաղյան հակամարտության ամենաթեժ շրջանն էր:

Այդ ժամանակ ԿԽՄԿ աշխատակիցները աշխատում էին հակամարտության անմիջական զոհերի, մահացածների եւ անհետ կորածների ընտանիքների, փախստականների հետ: Այսօր ԿԽՄԿ-ն աշխատում է սահմանամերձ գյուղերի բնակիչների հետ, ակտիվորեն համագործակցում Կարմիր խաչի Հայկական ընկերության եւ արտակարգ իրավիճակների նախարարության հետ, այցելում բանտարկյալներին, գերիներին, կապեր ապահովում նրանց հարազատների հետ, նպաստում գերիների վերադարձին եւ մահացածների մարմինները հայրենիք տեղափոխելուն:

 «Սակայն առավել ողբերգական պահերից մեկը մնում է անհետ կորածների խնդիրը: Անհետ կորածներն ունեն ծնողներ, երեխաներ, որոնք դեռեւս սպասում են իրենց: Նրանք չեն կարողանում շրջել էջը, մոռանալ, դադարել տառապել», -ասել է նպատվիրակության ղեկավարը:

Նրա խոսքով քիչ չեն դեպքերը, երբ պարզվում է, որ անհետ կորածը զոհվել է:

 «ԿԽՄԿ փորձը ցույց է տալիս, որ այդ պատասխանն ավելի լավ է , քան անորոշությունը», - ասել է նա:

Այսօր տեղի է ունեցել անհետ կորած հուշարձանի նախագծի շնորհանդեսը, որը ԿԽՄԿ նախաձեռնությամբ կտեղադրվի Երեւանում:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ