News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Զիմբաբվեի ֆինանսների եւ տնտեսական զարգացման նախկին նախարար Իգնասիսուս Չոմբոն, որին ավելի վաղ հսկողության ներքո էին վերցրել զինվորականները, ոստիկանությանն են հանձնել: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ վկայակոչելով քաղաքական գործչի ազգականին:

Նրա խոսքով՝ զինվորականների կողմից հսկողության տակ վերցնելուց հետո նախկին նախարարին դաժանաբար ծեծել են: Երկրի իրավապահ մարմինների ներկայացուցիչը հայտարարել է, որ իր տրամադրության տակ նման տեղեկություններ չկան:

Դրանից զատ, նախկին նախարարի փաստաբանը հայտնել է, որ Չոմբոյին Հարարեի հիվանդանոց են տեղափոխել ձեռքերի, մեջքի եւ ոտքերի վնասվածքներով: Զինվորականները նրան իբր կապած աչքերով են պահել եւ նրա նկատմամբ ուժ կիրառել:

Reuters-ի տեղեկություններով՝ Չոմբոն եղել է երկրի նախագահ 93-ամյա Ռոբերտ Մուգաբեի կնոջ՝ Գրեյսի համախոհը: Վերջինը  նախկին փոխնախագահ Էմերսոն Մնանգագվայի հիմնական քաղաքական մրցակիցն էր, որը զբաղեցրած պաշտոնից հեռացվել էր նոյեմբերի 6-ին:

Նոյեմբերի 21-ին երկիրը 37 տարի կառավարած Ռոբերտ Մուգաբեն հայտարարել է հրաժարական տալու մասին: Սա տեղի էր ունեցել այն բանից հետո, երբ անցյալ շաբաթ Զիմբաբվեի զինվորականները արգելափակել էին կառավարական շենքեր եւ խորհրդարան տանող ճանապարհները, իրենց հսկողության տակ էին վերցրել հեռուստատեսությունը եւ Մուգաբեին տնային կալանքի էին վերցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ