News
Լրահոս
News
Կիրակի
Ապրիլ 28
Տեսնել լրահոսը

Գիտական ֆանտաստիկայի ընթերցումը տեքստը վերլուծելու, կերպարների զգացողությունները եւ բովանդակությունը հասկանալու  կարողությունները վատացնում է: Այդ մասին են վկայում ամերիկացի գիտնականներ Քրիս Հալավերի եւ Դեն Ջոնսոնի ուսումնասիրությունները, որոնք հրապարակվել են Scientific Study of Literature ամսագրում, գրում է The Guardian-ը:

Փորձի 150 մասնակիցներ պետք է կարդային հազար բառից կազմված տեքստը: Փորձի մասնակիցների կեսը ստացել էին պատմվածք, որում կերպարը մտնում է ռեստորան եւ շփվում մարդկանց հետ՝ իր նամակը տեղական թերթում տպագրելուց հետո, որում նա հանրության կոպիտ քննադատությամբ էր հանդես եկել: Երկրորդ՝ գիտաֆանտաստիկ տարբերակում դեկորացիաները փոխվել են. հերոսը գտնվել է տիեզերանավում, որում մարդկանցից բացի բնակվել են նաեւ անդրոիդներ եւ այլմոլորակայիններ: Եթե առաջին տեքստում առկա է եղել «դուռ» բառն, ապա երկրորդում այն փոխարինվել է «անցախուց» բառով: Պատմվածքի բովանդակությունն, ընդ որում, նունն է եղել:

Կարդալուց հետո մասնակիցները պետք է բացատրեին, թե արդյոք իրենք կիսել են պատմվածքի հերոսի ապրումները եւ որքան ջանք են գործադրել՝ փորձելով հասկանալ կերպարների զգացողությունները:

«Սյուժեի տեղափոխումը գիտաֆանտաստիկ աշխարհ կտրուկ նվազեցրել է գեղարվեստական լեզվի որակի ընկալումները, չնայած, որ մասնակիցները սյուժեի եւ կերպարների միջեւ փոխհարաբերությունների շրջանակներում կարդացել են միեւնույն պատմությունը», - նշել են հետազոտության հեղինակները:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ