ՀԱՀ Գերագույն վերաքննիչ դատարանը կրկնապատկել է պարալիմպիական մարզիկ Օսկար Պիստորիուսի կալանքի ժամկետը, որին դատապարտել են ընկերուհու սպանության համար։ Դատարանը 6 տարվա պատժաչափը ավելի քան 2 անգամ մեծացրել է՝ դատապարտելով 13 տարվա եւ 5 ամսվա ազատազրկման։ Դատարանի վճիռը հրապարակվել է նոյեմբերի 24-ին, փոխանցում է DW–ն։
2014-ի հոկտեմբերին Պիստորիուսը ի սկզբանե դատապարտվել է 5 տարվա ազատազրկման ֆոտոմոդել Ռեւա Սթենքամփի չկանխամտածված սպանության համար։ Արդեն 2014-ի հոկտեմբերին նա վաղաժամ ազատ էր արձակվել եւ տնային կալանքի տակ վերցվել։ Պիստորիուսի վաղաժամ ազատման մասին որոշումն ընդունվել էր զոհի ծնողների համաձայնությամբ։