News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Հանրաքվեի նախապատրաստման փուլում Մասուդ Բարզանին հայտարարում էր, որ Իրաքի Քուրդիստանում հանրաքվեից հետո հայերի վիճակը զգալիորեն կլավանա, սակայն դա տեղի չի ունեցել: Այս մասին նոյեմբերի 25-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հավաստիացրեց քրդական հարցով փորձագետ Կարեն Հովհաննիսյանը:

Նրա խոսքով՝ Բարզանին անգամ խոստացել էր, որ հայոց լեզուն կդառնա նորաթուխ պետության պետական լեզուներից մեկը: «Մինչդեռ ռազմական գործողություններից հետո հարկ է նշել, որ հայերի վիճակը գոնե այն շրջաններում, որտեղ ռազմական գործողություններ են ընթացել, կտրուկ վատացել է»,- պարզաբանեց փորձագետը՝ նկատելով, որ ռազմական գործողությունների նախնական փուլում հայերին ավելի մեղմ էին վերաբերվում՝ ջանալով նրանց չնկատել:

Սակայն, ինչպես նշեց Հովհաննիսյանը, հոկտեմբերի 18-ից հետո իրավիճակը փոխվել է: Արեւելագետի կարծիքով՝ սա կապված է ոչ այնքան ազգային պատականելության, որքան հայերի կրոնական եւ կուսակցական պատկանելության հետ, որոնց մեծամասնությունն աջակցել է Բարզանիին: Այսպես՝ «Գազբիշաբի» խմբավորման կողմից, որի մեջ կան նաեւ թուրքմեններ, սկսել են հայ բնակչության վրա ճնշում գործադրել: Դրանից զատ, այս խմբավորման ճնշումներին են ենթարկվել նաեւ եզդիները: Նրանք առավել դաժան ճնշման են ենթարկվել Սինջարում:

Հիշեցնենք, որ Քուրդիստանի ինքնավար մարզը սեպտեմբերի 25-ին Իրաքից անկախանալու հանրաքվե էր անցկացրել, որի ժամանակ անջատման օգտին էր քվեարկել քրդերի մոտ 93 տոկոսը: Բաղդադը հանրաքվեի անցկացմանն իր համաձայնությունը չէր տվել եւ հանրաքվեի արդյունքները չէր ճանաչել:

Քրդերի անցկացրած հանրաքվեից հետո Բաղդադը քրդական շրջանային կառավարության նկատմամբ մի շարք պատժամիջոցների էր դիմել, ինչպես նաեւ ուժային գործողություն սկսել  ինքնավարության վիճելի տարածքներում, առաջին հերթին՝ Քիրքուք նահանգում: Կողմերը փորձում են երկխոսություն վարել, սակայն մի շարք հարցերում հակասությունները պահպանվում են:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Թուրքիայում ոստիկանները 9 քուրդ լրագրող են ձերբակալել
Անկարայում, Ստամբուլում եւ Ուրֆայում...
Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան համատեղ ջանքերով վերջ կդնի PKK-ի ներկայությանը իր սահմաններին
Նրա կարծիքով, PKK-ն վտանգ է ներկայացնում Իրաքի կայունության, զարգացման և խաղաղության համար
Ստամբուլում Նովրուզի տոնակատարությանից հետո ձերբակալվել են բազմաթիվ քուրդ մասնակիցներ
Ոստիկանությունը ձերբակալությունների ժամանակ ուժ է կիրառել նաեւ լրագրողների նկատմամբ...
Իրաքը պատրաստ է աջակցել Քրդական բանվորական կուսակցության դեմ Թուրքիայի ռազմական գործողությանը. ԶԼՄ-ներ
Իրաքի կառավարությունը դեռ պաշտոնապես չի մեկնաբանել հրապարակումը...
Թուրքիայի պաշտպանության նախարարը ժամանել է Իրաքի հետ սահման՝ լայնածավալ գործողության մասին լուրերի ֆոնին
Թուրքիայի զինված ուժերն ակնկալում են լայնածավալ ցամաքային գործողություններ իրականացնել Հյուսիսային...
Անկարան իր սահմանների մոտ գործողություն իրականացնելու համար թույլտվություն չի խնդրի. Թուրքիայի ՊՆ
Թուրքիան թույլտվություն չի խնդրի...
Ամենաշատ