News
Լրահոս
News
Ուրբաթ
Մայիս 10
Տեսնել լրահոսը

«Բացառապես մեխանիկական աճի հաշվին մենք հնարավորություն կունենանք Հայաստանում ստանալ 4 միլիոն բնակչություն։ Այս մասին, նոյեմբերի 25-ին, Ջերմուկում լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը, հաղորդում է «Ազատություն»-ը։

Նրա խոսքով, ժողովրդագրական վիճակը հնարավորություն կա փոխելու, քանի որ դրա պոտենցիալը եւ անհրաժեշտությունը կա, եւ որ մինչեւ 2040 թվականը 4 միլիոն բնակչություն ունենալն ինքը ռեալ է համարում:

Առաջիկա 23 տարիների ընթացքում Հայաստանի բնակչությունը առնվազն 4 միլիոնի հասցնելու նպատակի մասին հայտարարել է նախագահ Սերժ Սարգսյանը: Նախարարն ասաց, որ նախագահի ասածը պետք է փորձեն իրականացնել, եւ թեեւ շատ դժվար խնդիր է, բայց այդ ուղղությամբ կաշխատեն:

Ասատրյանը հայտնեց, որ առանձնացրել են երեք գերակայություն: Առաջինը, նրա խոսքով, պետք է նպաստել ծնելության աճին, քանի որ ըստ վերլուծությունների՝ դրա պոտենցիալը կա: Հաջորդ առաջնահերթությունը, ըստ նախարարի, բնակչության մեխանիկական աճ ապահովելն է, եւ իրենք անելու են հնարավոր բոլոր ծրագրերը, որպեսզի 4 միլիոն բնակչություն ունենալու տեսլականը ապահովվի, քանի որ դա անվտանգության խնդիր է:

4 միլիոն բնակչություն ունենալու համար հաջորդ ծրագիրը, որի վրա պետք է աշխատեն, արտագաղթածների ներգաղթն ապահովելն է:

Ծնելիության աճին նպաստող ամենակարեւոր գործոններից մեկն Արտեմ Ասատրյանը համարում է եկամուտ ստեղծելը եւ երեխայի խնամքը զուգակցելու հնարավորություն ունենալը, որպեսզի երկու ծնողն էլ կարողանան աշխատել: Դայակների ինստիտուտի ներդրման նախաձեռնությունը նախարարը առարկայական քայլերից մեկն է համարում: Ասատրյանը վստահեցրեց, որ այս բոլոր միջոցառումների, ծրագրերի ուղղությամբ արդեն առարկայական քայլեր են իրականացվում, եւ դայակների ինստիտուտի հետ կապված նախաձեռնությունը այդ շարքից է:

Երեք ամսվա ընթացքում պետք է բոլոր ծրագրային ուղղությունները, ֆինանսավորումները ներկայացնեն, ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Մհեր Գրիգորյանն ու Թանոս Արվանիտիսը քննարկել են Կառավարության հարկաբյուջետային քաղաքականությունը
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Արժույթի միջազգային հիմնադրամի…
Պապոյանը ԱՄՆ-ում կմասնակցի «Ամերիկյան երկրների մրցունակության փոխանակում» խորագրով ծրագրին
Նախարարը և նախարարի տեղակալ Նարեկ Հովակիմյանը մասնակցելու են...
«Վեոլիա Ջուր»-ը շարունակաբար հետաձգում է իր պարտավորությունների կատարումը ու նոր պահանջներ ներկայացնում. «Հետք»
Հայաստանի խմելու ջրի համակարգը վարձակալության տրամադրելիս` 2016թ․-ին, ջրի կորուստը գնահատվել էր...
Դոլարի փոխարժեքն աճել է. եվրոն ու ռուբլին էժանացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 8-ին, կազմել է...
Քննարկվել են հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման հնարավորությունները
Հայ–բուլղարական առևտրատնտեսական հարաբերությունների ընդլայնման...
Գնել Սանոսյանը և Բրազիլիայի դեսպանը քննարկել են էներգետիկ ոլորտին առնչվող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյան...
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ