Մոսկվայում սկսել են հրաժեշտ տալ համշխարհային օպերային բեմի աստղ Դմիտրի Խվորոստովսկուն: Սիրելի արտիստին վերջին ճանապարհն ուղեկցելու են եկել հարյուրավոր երկրպագուներ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Մոսկվայի ֆիլհարմոնիկի շենքի մուտքի մոտ մարդկանց հերթ է գոյացել, որոնք ցանկանում են Խվորոստովսկուն հրաժեշտ տալ: Ֆիլհարմոնիկի շենքի վրա մեծ պաստառ է կախված երգչի նկարով եւ «Ընդմիշտ ձեզ հետ» գրառմամբ, հնչում են նրա կատարմամբ երգեր:
Հրաժեշտին կհետեւի դիակիզման գործողությունը: Արտիստի կտակի համաձայն՝ նրա աճյունափոշին մետք է թաղվի Մոսկվայում (Նովոդեւիչյան գերեզմանատանը) եւ Կրասնոյարսկում:
Խվորոստովսկին երկարատեւ հիվանդությունից հետո մահացել է նոյեմբերի 22-ին Լոնդոնում, 56 տարեկանում: 2015-ի վերջին երկար տարիներ Լոնդոնում բնակվող երգիչը հայտարարել էր, որ ուղեղի ուռուցքով է տառապում:











