News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 08
Տեսնել լրահոսը

Ընտանեկան բռնության  մասին օրինագիծը այն հարցն է, որի դեպքում հայ հասարակությունը եւ մասնավորապես,  հայ կանայք պետք է որոշեն, քանի որ օրենքը հենց իրենց համար է։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 27-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար Պյոտր Սվիտալսկին՝ անդրադառնալով ընտանեկան բռնության մասին օրենքի նախագծին։

«Մենք որպես  երկրի դիվանագետներ շատ ուշադիր հետեւում  ենք այս հարցի շուրջ  իրադարձությունների զարգացմանը»,-նշել է նա՝ ավելացնելով, որ չի պատրաստվում մասնակցել քննարկումներին, սակայն մատները խաչած սպասում է։

Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ դեկտեմբերի 12-ին, ժամը 10:00-ին  կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ: Նիստի օրակարգում, ի թիվս այլ հարցերի, ներառված է «Ընտանիքում բռնության կանխարգելման, ընտանիքում բռնության ենթարկված անձանց պաշտպանության եւ ընտանիքում համերաշխության վերականգնման մասին» լրամշակված օրինագիծը։

Նշենք, նաեւ որ հիշյալ օրենքի նախագիծը մինչեւ լրամշակումը  բուռն քննարկման թեմա էր դարձել, այդ թվում՝ ՀՀԿ-ականների շրջանակում: Նրանք դեմ էին արտահայտվել օրենքի մի շարք դրույթներին եւ ՀՀԿ-ի հրավիրած նիստում սպառնացել էին  դեմ քվեարկել, եթե այդ տեսքով բերվի ԱԺ եւ դրվի քվեարկության:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Եվրոպան հանուն սեփական անվտանգության պետք է բարձրացնի սեփական պաշտպանունակությունը. Դոնալդ Տուսկ
Տուսկը ելույթ ունենալով Կատովիցեում՝ Եվրոպական տնտեսական կոնգրեսում՝ քաղաքական գործիչների և գործարարների առաջ, հայտարարել է, որ ԵՄ երկրները պետք է համատեղ գործողություններ ձեռնարկեն՝ պաշտպանական ծախսերն առնվազն 100 միլիարդ եվրոյով ավելացնելու համար...
Եվրահանձնաժողովը բացատրել է, թե ինչպես կարող է ԵՄ-ն հետ վերցնել Վրաստանի թեկնածուի կարգավիճակը
Դա տեղի է ունենում Եվրահանձնաժողովի հանձնարարականի հիման վրա, այնուհետև անդամ երկրների կողմից միաձայն ընդունված քննարկումների և որոշումների հիման վրա»...
Եվրախորհրդարանի ավելի քան 30 անդամներ խնդրում են զրկել Վրաստանը թեկնածուի կարգավիճակից
Եվրախորհրդարանի անդամների կարծիքով, խաղաղ ցուցարարներին լռեցնելու և ուժ կիրառելու փորձերը «օտարերկրյա գործակալների» մասին օրենքի ռուսական անալոգի ընդունման գործընթացում...
ՀՀ-ում ԵՄ դիտորդական առաքելության կարգավիճակի մասին համաձայնագիրը մտել է ուժի մեջ
Վավերացման եզրափակիչ փուլերի ավարտից հետո ուժի մեջ է մտել Եվրամիության և...
ԵՄ-ը արձագանքել է միջուկային զենքի կիրառման զորավարժություններ անցկացնելու ՌԴ պլաններին
Պետեր Ստանոն մեկնաբանել է ՌԴ որոշումը...
«Եվրոպական ժառանգության օրերի ճամբար» ծրագիրը մեկնարկել է նաև Սպիտակի համայնքային գրադարանում
Տեղեկացնենք, որ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության համակարգմամբ Հայաստանում ավել քան 20 տարի անցկացվում է «Եվրոպական...
Ամենաշատ