News
Լրահոս
News
Շաբաթ
Ապրիլ 27
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայում արքայազն Միթաբ բին Աբդալլահն ազատ է արձակվել: Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ վկայակոչելով արքայական ընտանիքի անդամին:

«Ամենակարող, շնորհակալ եմ ...», - Twitter-ի միկրոբլոգում գրել է արքայական ընտանիքի անդամ Աբիր բին Խալեդ բեն Աբդելան: Հրապարակելով Միտաբի լուսանկարը՝ հավելել է. «Թող Աստված ձեզ երկար կյանք տա, առողջությամբ լի երկար կյանք եւ պահպանի ձեզ մեզ համար»:

Սաուդյան Արաբիայի Ազգային գվարդիայի նախկին ղեկավար, արքայազն Միթաբ բեն Աբդալլահը կալանավորվել էր թագաժառանգ Մուհամմադ բեն Սալմանի գլխավորած հակակոռուպցիոն արշավի շրջանակներում։

Ընդամենը կալանավորվել էր ավելի քան 200 մարդ, այդ թվում՝ 11 արքայազն եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաներ եւ գործարարներ։

Միթաբ բեն Աբդալլահը մեղադրվում է վատնումների, պետպայմանագրերը սեփական ընկերություններին փոխանցելու մեջ, այդ թվում ռացիաներ եւ զրահաբաճկոններ գնելու 10 մլրդ դոլարի գործարքը։

«Գահերի խաղի» սաուդյան տարբերակը. 11 արքայազն՝ Մուհամմեդ իբն Սալման ալ Սաուդի գահի ճանապարհին

Հայուհու թոռը եւ Կարմիր արքայազնի որդին. Որտեղ էր սխալվել արքայազն Ալ Վալիդը (ֆոտո)

Մերձավոր Արեւելքի նոր տերը՝ Մուհամեդ բեն Սալման ալ Սաուդ (ֆոտո)

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ