News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Ավստրալիայում նույնասեռականնների ամուսնության օրինականացման մասին օրենքը հաստատվել է խորհրդարանի վերին պալատում: Չորեքշաբթի՝ նոյեմբերի 29-ին, սենատորների մեծամասնությունը կողմ է արտահայտվել Ամուսնության օրենքի փոփոխությանը: Ստորին պալատի քվեարկությունը պետք է մինչ Ամանոր անցկացվի: Պատգամավորների մեծամասնությունը արդեն հայտարարել է, որ հարգում է նույնասեռ ամուսնությունների օրինականացման օգտին  փոստային հանրաքվեի ժամանակ ժողովրդի արտահայտած կամքը, հայտնում է DW-ն:

Մի շարք պահպանողական սենատորներ, ովքեր դեմ են քվերակել օրենքին, առաջակել են քահանաներին իրավունք տալ մերժելու միասեռ ամուսնությունների պսակադրությունները, իսկ հարսանեկան արարողությունները սպասարկող գործարարներին, օրինակ հրուշակագործներին կամ ծաղիկ առաքողներին թույլատրել հրաժարվել հարսանիքին իրենց արտադրանքը առաքելուց: Սակայն առաջարկը չի ընդունվել:

2017 թվականի աշնանը փոսոտվ անցկացված հարցմանը հարցվածների 62 տոկոսը կողմ է արտահայտվել նույնասեռական ամուսնությունների օրինականացմանը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ