News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

ԵԱՏՄ-ին անդամակցությունը սառեցնելու առաջարկը արհեստական օրակարգ է։ Այդ մասին ՀՀԿ ԳՄ նիստից հետո լրագրողների հետ զրույցում ասել է ՀՀԿ մամուլի քարտուղար Էդուարդ Շարմազանովը՝ մեկնաբանելով ԱԺ ընդդիմադիր «Ելք» խմբակցության առաջարկը։

«Հայաստանում բազմակուսակցական համակարգը եւ բազմակարծությունը պաշտպանված է օրենքով, եւ պետք չէ զարմանալ, որ շատ քաղաքական ուժերի տեսակետները չեն համընկնում իշխող ուժի տեսակետների հետ»,- ասել է նա եւ հավելել. «Հայաստանի անդամակցության սառեցումը ԵԱՏՄ-ին, այդ օրակարգը արհեստական է։

Եղան լսումներ, «Ելք»-ի գործընկերները ներկայացրին իրենց կարծիքը, մենք մերը, բայց մի բան հստակ է։ Հայաստանը պետք է շարունակի անդամակցությունը ԵԱՏՄ-ին, որովհետեւ դա բխում է մեր շահերից»։

Ըստ Շարմազանովի, առնվազն աբսուրդ կլիներ, որ մի պետություն հնարավորություն ունենար 3 միլիոնանոց շուկայում առեւտրի փոխարեն առեւտուր անել 150 միլիոնանոց շուկայում, ու չաներ։ «Արդյոք մենք կարողացել ենք օգտագործել բոլոր հնարավորությունները, դա այլ հարց է։ Բայց ԵԱՏՄ-ն լքելը չի բխում մեր շահերից»,- ասել է Շարմազանովը։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ