News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 01
Տեսնել լրահոսը

Հայաստանում ձեւավորվել է կոռուպցիայի դեմ պայքարի օրենսդրական լավ դաշտ, առկա է քաղաքական կամք, սակայն այս պայքարը անհնար կլինի առանց հասարակական գիտակցության։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, Եվրոպական միության եւ Եվրոպայի խորհրդի կողմից ֆինանսավորվող «Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի արդյունքների ամփոփման համաժողովի ժամանակ ասաց Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին՝ ավելացնելով նաեւ, որ անհրաժեշտ է ձեւավորել  հասարակության անհանդուրժողականությունը կոռուպցայի դեմ։

«Ես ուշադիր ուսումնասիրել եմ նախագահի ելույթը ՀՔԾ-ում եւ հետագա զեկույցում նշված կոռուպցիայի բացահայտումները։ Այնտեղ ներկայացված կոռուպցիայի դեպքերի շարքում կային 2 համալսարանների ռեկտորներ, ինչը շատ ցավալի է։ Հատկապես ուսումնական հաստատություններում կոռուպցիայի դեմ պայքարը պետք է կարեւորվի»,- նշեց նա։

Սվիտալսկու փոխանցմամբ, կրթությունը կարող է լուծում առաջարկել շատ հարցերի՝ այդ թվում կոռուցիայի դեմ պայքարում։ «Եթե Հայաստանում կան ուսումնական հաստատություններ, որոնցում կոռուպցիա չկա, ապա մեր խնդիրը պետք է լինի հասնել նրան, որ մյուս ուսումնական հաստատությունները եւս կոռուպցիայից զերծ լինեն։

Նշենք, որ այսօր՝ նոյեմբերի 30-ին, Եվրոպայի խորհուրդը ՀՀ կրթության եւ գիտության նախարարության հետ համատեղ իրականացրեց համաժողով նվիրված Հայաստանի բարձրագույն կրթության համակարգում բարեվարքության ամրապնդում եւ կոռուպցիայի դեմ պայքար» ծրագրի ամփոփմանը։

Ծրագիրը նպատակաուղղված է բարձրագույն ուսումնական հաստատություններում բարեվարքության ամրապնդումն ու կոռուպցիայի դեմ պայքարը՝ օժանդակելով Հայաստանի Հանրապետության Հակակոռուպցիոն ռազմավարության իրականացման 2015-2018 թվականների միջոցառումների ծրագրի արդյունավետ իրականացմանը:

Ծրագրի խնդիրն է աջակցել գործող մասնագետների համար նախատեսվող կանխարգելիչ եւ բարեվարքության մեխանիզմների մշակմանը եւ ամրապնդել արդյունավետ կառավարումը Հայաստանի բարձրագույն կրթության ոլորտում:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Չափազանց կարևոր է Հայաստանի  համար, որ մարդիկ հանգիստ լինեն. ԵՄ դեսպան
Պետք է երկխոսություն ու քննարկում ունենալ...
Չեխիայի նախագահը երկրում եվրոն ընդունելու կոչ է արել
Պետր Պավելը կոչ է արել Չեխիայում եվրո ընդունել...
ԵՄ գրեթե բոլոր պետությունները թիրախ են ռուսական քարոզչության համար. Ֆրանսիայի Եվրոպայի հարցերով նախարար
Եվրամիության գրեթե բոլոր պետությունները ռուսամետ քաղաքականության թիրախ են...
Հայաստան-ԵՄ հարաբերությունները կշարունակեն դինամիկ կերպով զարգանալ ու ընդլայնվել. Խերտ Յան Կոոպմանը՝ Փաշինյանին
Վարչապետն ընդունել է ԵՀ Հարևանության և ընդլայնման բանակցությունների հարցերով գլխավոր տնօրենին...
Հունգարիան արգելափակում է ԵՄ Խաղաղության հիմնադրամից Հայաստանին 1 մլն եվրոյի աջակցության տրամադրումը
Ապրիլի կեսերին «Ազատությանը» հայտնի էր դարձել, որ Բրյուսելում նախնական համաձայնություն է ձեռք բերվել Եվրամիության Խաղաղության հիմնադրամից…  
Կարևոր այց Հայաստան Եվրամիություն-ԱՄՆ-Հայաստան բարձր մակարդակի միջոցառումից հետո․ Կուպման
Ակնկալում եմ Հայաստանի մի շարք ներկայացուցիչների հետ հանդիպմանը…
Ամենաշատ