News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 16
Տեսնել լրահոսը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության հարցերով նախկին խորհրդական Մայքլ Ֆլինի գործով նոր մեղադրանքները այսբերգի գագաթն են միայն։ Այս մասին հայտարարել են Ամերիկայի հայկական համագումարի համանախագահներ Էնթոնի Բարսամյանն ու Վան Կրիկորյանը։

Նրանց խոսքով՝ դեռ պետք է շատ մանրամասներ պարզվեն, հատկապես Թուրքիայի կողմից բարձր մակարդակով ազգային անվտանգության հարցերին միջամտելու առումով։

«Ինչպես մենք արդեն նախկինում հայտարարել էինք, Կոնգրեսում պետք է մեծամասշտաբ հանրային լսումներ իրականացվեն, որպեսզի ամբողջովին բացահայտվեն ԱՄՆ կառավարության վրա ազդելու Թուրքիայի փորձերը, ինչը մեր ժողովրդավարական արժեքների դեմ անմիջական հարձակում է»,– հավելել են նրանք։

Անցյալ տարի Ֆլինն արդեն 530 հազար դոլար էր վճարել Թուրքիայի շահերը պաշտպանող լոբբինգի համար, ընդ որում, ԱՄՆ արդարադատության նախարարությունից հայտնել էին, որ նա այդ ժամանակ գրանցված չի եղել որպես օտարերկրյա գործակալ։

Համագումարը բազմիցս ընդգծել է, որ Թուրքիան փորձում է գաղտնի ազդել ամերիկացի պաշտոնյաների վրա՝ ի վնաս երկրի ազգային անվտանգությանը, եւ կոչ է արել հետաքննություն անցկացնել։ Համագումարը թուրքական եւ ադրբեջանական հանձնաժողովներին միացած ներկայացուցիչներին կոչ է արել դադարեցնել անդամակցությունը այդ կոմիտեներին, եւ ոմանք հետեւել են դրան։

«Կոնգրեսի անդամները չպետք է իրենց ասոցացնեն նման կոռումպացված եւ ավտորիտար ռեժիմների հետ։ Հաշվի առնելով քրիստոնյաների նկատմամբ Թուրքիայի վերաբերմունքը, Հայոց ցեղասպանության ժխտումը, Ադրբեջանի՝ ԻՊ–ի ոճով գործելակերպը՝ եկել է ժամանակը, որպեսզի կոնգրեսականները վերջ դնեն Թուրքիայի եւ Ադրբեջանի հարցերով կոմիտեներին անդամակցությանը»,– ասել են Համագումարի համանախագահները։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ