News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Գերմանական ավտոհսկա Volkswagen-ի թոփ մենեջեր Օլիվեր Շմիդտը, որը պատասխանատու էր ԱՄՆ-ում ընկերության էկոլոգիական ուղղվածության համար, ամերիկյան դատարան է դիմել նամակով, որում գործատուի դեմ լուրջ մեղադրանքներ կան:

Շմիդտը պնդում է, որ ավելի քան 10 տարի Volkswagen-ը թաքցրել է  ծրագրային ապահովման հնարքները եւ «դավել» Շմիդտին՝ դիտավորյալ նրան մոլորության մեջ գցելով: Շմիդտի նամակը տպագրվել է Bild պարբերականում,  փոխանցում է DW-ն:

Իր խոսքով՝ Շմիդտը զղջում է, որ 2015-ի օգոստոսին՝ ամերիկյան էկոլոգիական գերատեսչության հետ հանդիպման ժամանակ, լսել է ղեկավարության հրահանգն ու  «ցավոք, համաձայնվել դրանց հետեւել»:

Դրա փոխարեն, նա պետք է մերժեր հրահանգներն ու հայտարարեր, որ VW-ն «խաբեությամբ է զբաղվում արդեն 10 տարի», ընդգծել է նա:

2015-ին ԱՄՆ իշխանությունների նախաձեռնած հետաքննության արդյունքում Volkswagen-ն ստիպված է խոստովանել, որ ողջ աշխարհում վաճառվել է ծրագրային ապահովմամբ 11 միլիոն մեքենա, որը թույլ է տալիս շարժիչի էկոլոգիական չափանիշներին համապատասխանելու թեստերը մանիպուլյացիայի ենթարկել:

Իրականում VW դիզելային ավտոմեքենաների արտանետած վնասակար նյութերի պարունակությունը 40 անգամ գերազանցել է թույլատրելի չափերը: Սկանդալն ընկերության արտադրանքի շուկայից զանգվածային հետ կանչի պատճառ է դարձել՝ տեխնիկական թերությունները շտկելու համար, եւ ԱՄՆ-ի օգտատերերին՝ VW-ի կողմից փոխանցված միլիարդավոր կոմպենսացիոն վճարների հանգեցրել:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
Գերմանական AC Schnitzer-ն արդիականացրել է BMW 5 Series նոր սեդանները
Ավտոմեքենայի արտաքին տեսքը կարող է համալրվել ֆիրմային անիվներով…
Վերջին արտադրության Toyota Land Cruiser-ը սկսել է վաճառվել Եվրոպայում. գները հայտնի են
Վաճառքի սկզբում ամենագնացը հասանելի կլինի…
Մեքենան տեխզննման տանելիս վարորդը պետք է վճարի նախորդ տարվա գույքահարկը, ոչ թե տվյալ տարվանը. Թունյանի նախագիծը
Օրենքի նախագիծը մի փոքր կհեշտացնի մեքենա վարող մեր հարյուր հազարավոր հայրենակիցների կյանքը...
BMW-ն 2,8 մլրդ դոլար կներդնի Չինաստանում իր գործարանն արդիականացնելու համար
Գերմանական ավտոկոնցեռնը միջոցներ կներդնի...
Rolls-Royce-ը կընդլայնի իր գործարանը՝ ավելի թանկ մեքենաներ արտադրելու համար
Այսպիսով, գործարանի ընդլայնման նպատակը ոչ թե ավելի շատ մեքենաներ արտադրելն է, այլ ավելի թանկ...
Հրապարակվել է Bugatti-ի նոր հիպերքարի պատկերը
Ըստ շրջանառվող լուրերի, հիպերքարի արտադրությունը կսահմանափակվի ընդամենը 250 օրինակով
Ամենաշատ