News
Լրահոս
News
Կիրակի
Մայիս 05
Տեսնել լրահոսը

Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության շուրջ 15 տոկոսը: Այս մասին հայտարարություն է տարածել Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը՝ անդրադառնալով հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրվան:

Հայտարարությունում, մասնավորապես, ասվում է.

«Դեկտեմբերի 3-ին նշվեց հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրը, եւ այդ առիթով Հայաստանում ԱՄՆ դեսպանությունը ցանկանում է անդրադարձ կատարել այն ձեռքբերումներին ու ներդրմանը, որ ունեցել են Հայաստանի հաշմանդամություն ունեցող քաղաքացիները հասարակությունն առավել արդար ու հավասար դարձնելու հարցում: Նրանց ներդրումը հասարակության մեջ դրսեւորվում է տարբեր ձեւերով: Նրանք խորհրդարանականներ են, քաղաքացիական հասարակության առաջնորդներ, ուսուցիչներ, իրավաբաններ, արվեստագետներ, աշխարհի չեմպիոն դարձած մարզիկներ: Միջազգային ասպարեզում հաշմանդամություն ունեցող Հայաստանի քաղաքացիները հպարտությամբ ներկայացրել են իրենց երկրի մշակույթն ու ժառանգությունը եւ  ի ցույց դրել իրենց ունեցած ձեռքբերումները: Առողջապահության համաշխարհային կազմակերպության հաշվարկներով Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձինք կազմում են բնակչության շուրջ 15 տոկոսը:

Միավորված ազգերի կազմակերպության կողմից 1992թ.-ից նշվող հաշմանդամություն ունեցող անձանց միջազգային օրն այս տարի ընթանում է «Դեպի կայուն ու կենսունակ հասարակություն՝ բոլորի համար» խորագրի ներքո: Հայաստանը՝ իր ստորագրությունը դնելով Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների մասին ՄԱԿ-ի կոնվենցիայի ու ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների ներքո, իր աջակցությունն է հայտնել այդ երկու փաստաթղթերում առաջ քաշված հիմնական սկզբունքների վերաբերյալ, այն է՝ ցանկացած տեսակի հաշմանդամություն ունեցող ցանկացած անձի համար պետք է ապահովված լինեն մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները:

Դեսպանությունը խրախուսում է Հայաստանում հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների խթանմանն ու իրազեկության մեծացմանն ուղղված հետագա աշխատանքների իրականացումը Հայաստանի Հանրապետության կառավարության կողմից: Համընդհանուր հասանելիության շնորհիվ հաշմանդամություն ունեցող անձինք կկարողանան ավելի մեծ ներդրում ունենալ հայաստանյան հասարակության, մշակույթի եւ տնտեսության ասպարեզում: Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների պաշտպանության ու սոցիալական ներառման մասին օրինագծի ընդունումը եւ իրականացումը Հայաստանում կդառնա այն միջոցներից մեկը, որով կառավարությունը կաջակցի երկրի բոլոր քաղաքացիների արժանապատիվ ու բարեկեցիկ կյանքի ու իրավունքների ապահովմանը»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԱՄՆ-ն Հայաստանի կողքին է` իր ինքնիշխանության ամրապնդման գործում. Մայքլ Քարփենթերը՝ ՀՀ ԱԺ պատգամավորներին
Քարփենթերը ողջունել է Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման...
Պապիկյանը ԱՄՆ դեսպանի հետ քննարկել է պաշտպանության ոլորտում համագործակցության զարգացման հեռանկարները
ՀՀ-ն և ԱՄՆ-ն երկարաձգել են զանգվածային ոչնչացման զենքի տարածմանը հակազդելու ոլորտում համագործակցության համաձայնագրի ժամկետը…
Հայ պատգամավորները ԱՄՆ-ում հանդիպել են ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ, սենատոր Բեն Քարդինին
Մայիսի 1-ին ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները...
ՔՊ-ական պատգամավորները ԱՄՆ-ում են. նրանք հանդիպել են կոնգրեսականներ Ֆրենկ Փըլլոնի եւ Ջիմ Կոստայի հետ
ՀՀ ԱԺ Հայաստան-ԱՄՆ բարեկամական խմբի անդամները` բարեկամական խմբի...
Տեղահանումը կարող է նշանակալի սոցիալական սթրես լինել անձի, ընտանիքի, երեխաների համար․ ԱՄՆ դեսպան
Այցի ընթացքում նա նաև խորհրդակցություններ է անցկացրել տեղահանված անձանց սոցիալ-հոգեբանական ծառայություններ մատուցող հասարակական...
Կոլորադոյի հայ համայնքի հետ հանդիպմանը դեսպան Մակունցն անդրադարձել է ՀՀ ներկա մարտահրավերներին
Ավրորա քաղաքում դեսպանը հանդիպել է քաղաքապետ Մայք Քոֆմանին։ Լինելով Կոլորադոյի ամենահայաշատ...
Ամենաշատ