News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը եւ Բահրեյնի թագավոր շեյխ Համադ բեն Իսա Ալ Խալիֆան Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի գագաթնաժողովին կղեկավարեն իրենց երկրների պատվիրակությունները։ Գագաթնաժողովը կկայանա դեկտեմբերի 5-6–ը Քուվեյթում, հայտնում է Al Jarida–ն։

Էր Ռիադի եւ Մանամայի կողմից առաջնորդների մասնակցության մասին պաշտոնական հայտարարություն դեռ չի արվել։ Իր այցը հաստատել է միայն Կատարի էմիր շեյխ Թամիմ բեն Համադ Ալ Թանին։ Գագաթնաժողովին կմասնակցեն նաեւ ԱՄՆ պաշտպանության նախարար Ջեյմս Մետիսն ու Խորհրդի գլխավոր քարտուղար Աբդել Լատիֆ Ազ Զայանին։

Քուվեյթի ԱԳՆ–ից հայտնել են, որ բոլոր տեխնիկական պատրաստություններն ավարտվել են, երկուշաբթի կկայանա Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի նախարարական նիստը, որի ժամանակ կորոշվի գագաթնաժողովի օրակարգն ու ամփոփ կոմյունիկեն։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ