News
Լրահոս
News
Չորեքշաբթի
Մայիս 15
Տեսնել լրահոսը

Ամերիկյան Earthjustice բնապահպանական կազմակերպությունը երկուշաբթի դատարան հայց է ներկայացրել՝ կապված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի 2 խոշոր արգելոցների մակերեսը կրճատելու որոշման հետ, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Հայցը ներկայացվել է 8 էկոլոգիական եւ բնապահպանական կազմակերպությունների անունից, որոնք նախագահին մեղադրում են 1906 թվականի «Հնությունների մասին» օրոնքը խախտելու մեջ:

Երկուշաբթի հրապարակված Թրամփի հրամանների համաձայն կկրճատվի 5,5 հազար քառ.կմ մակերեսով «Աջի ականջներ» եւ 7,6 հազար քառ.կմ մակերոսով «Մեծ աստիճան» արգելոցների մակերեսը: Առաջինը, որը 2016 թվականին ստեղծվել է Բարաք Օբամայի հրամանաով նախատեսվում է կրճատել մոտ 90 տոկոսով: Երկրորդը  կկրճատվի գրեթե կրկնակի, այն ստեղծել է Բիլ Քլինթոնը 1996 թվականին:

Յուտա նահանգում գտնվող «Մեծ աստիճան» արգելոցն աշխարհի այն սակավաթիվ վայրերից մեկն է, որտեղ մեծ քանակությամբ դինոզավրեի մնացորդներ են պահպանվել:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ