News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 04
Տեսնել լրահոսը


Եվրասիական միության պատրաստած Մաքսային օրենսգրքի հիմնական առավելությունն այն է, որ հիմնված է էլեկտրոնային կառավարման մոդելի վրա: Այս մասին դեկտեմբերի 5-ին ԱԺ նիստում ասաց Պետական եկամուտների կոմիտեի փոխնախագահ Վախթանգ Միրումյանը՝ ելույթ ունենալով «Եվրասիական տնտեսական միության Հարկային օրենսգրքի մասին» պայմանագրի վավերացման հարցի քննարկման ժամանակ:

Նրա խոսքով՝ Մաքսային օրենսգրքի ընդունումը զգալիորեն կկրճատի բիզնեսի լրացուցիչ ծախսերը: «Հարկ եմ համարում նշել, որ դեռեւս 2016-ի դեկտեմբերին մենք ներդրել ենք մաքսային գնի մասին հարցման էլեկտրոնային տարբերակը, իսկ արդեն 2017-ի կեսին՝ մաքսային դիմումի էլեկտրոնային տարբերակը»,- պարզաբանեց Միրումյանը՝ հավելելով, որ այսպիսով ցանկացած իրավաբանական անձ կարող է համապատասխան ծածկագիր ստանալ եւ էլեկտրոնային դիմում ներկլայացնել:

Միրումյանը նշեց, որ այս օրենսգրքով անհամեմատ կրճատվում են թե՛ ապրանքների հայտարարագրման, թե՛ տեղափոխման ժամկետները, կրճատվում են տնտեսվարող սուբյեկտների եւ մաքսային մարմիների միջեւ շփումները, եւ նոր օրենսգիրքը նախատեսում է ավելի հստակ կանոններ:

Մասնավորապես, ըստ Միրումյանի՝ մաքսային հայտարարագրերում անճշտությունների դեպքում ոչ թե կմերժեն հայտարարագիրը, այլ ուղղելու եւ մեկ ժամվա ընթացքում կատարելու հնարավորություն կտան: Բացի այդ, մաքսային հայտարարագրումն այսուհետ կլինի առանց ուղեկցող փաստաթղթերի, ներդրված է վճարումների կատարման կանխավճարային համակարգը, որը կամավոր է. տնտեսվարող սուբյեկտը կունենա կանխավճարային հաշիվ, վճարում կկատարի եւ առանց խոչընդոտի ապրանքները կտեղափոխի։

Վախթանգ Միրումյանը նշեց, որ ապրանքների մաքսային հայտարարագրման եւ բացթողնման ժամանակը կրճատվել է 6 անգամ եւ սահմանվել 4 ժամ. «Նախատեսվում է կրճատել ապրանքների բացթողման ժամկետները: Մասնավորապես՝ ապրանքների բացթողումը կատարվելու է մաքսային մարմինների կողմից մաքսային հայտարարագիրը գրանցելուց 4 ժամվա ընթացքում՝ ներկայիս մաքսային հայտարարագրի գրանցումից հետո սահմանված 1 աշխատանքային օրվա փոխարեն»:

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
ԵԱՏՄ տարածքից արտահանվող ապրնքների ծագումը որոշելու միասնական համակարգ կգործի
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում հավանություն տվեց…
Թաիլանդը պատրաստակամություն է հայտնել սկսել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի համաձայնագրի շուրջ բանակցությունները
Այն կավելացնի երկկողմանի առևտրի ծավալները և ապագայում ճանապարհ կհարթի Հարավարևելյան Ասիայի երկրների ասոցիացիայի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի համար
Հայաստանը ԵԱՏՄ-ից ամենաշատ օգուտներն է ստանում, դա հաշվարկված է. Լավրով
Հայաստանի տնտեսության 35%-ն իրականացվում է կազմակերպությանը մասնակցությամբ...
Այսուհետ հայ ոսկերիչները կկարողանան ԵԱՏՄ ողջ տարածքում իրենց արտադրանքն առանց լրացուցիչ վարչարարության  շրջանառել
Կառավարությունն իր այսօրվա՝ ապրիլի 11-ի նիստում սահմանեց ՀՀ տարածքում թանկարժեք մետաղների արտադրություն, թանկարժեք քարերի մշակում, թանկարժեք...
Իրանի դեսպանը հայտարարել է ԵԱՏՄ-ում դիտորդի կարգավիճակ ստանալու երկրի շահագրգռվածության մասին
Հետագայում, որպես [մերձեցման] առաջին փուլ, մենք ցանկանում ենք դիտորդ դառնալ [ԵԱՏՄ-ի հետ], այնուհետ...
ԱՄՆ-ի հետ Երևանի համագործակցությունն ուղղված չէ ԵԱՏՄ-ի դեմ. Մհեր Գրիգորյան
Հայաստանի Հանրապետությունը հայտարարեց իր առևտրատնտեսական կապերն էլ ավելի դիվերսիֆիկացնելու...
Ամենաշատ