News
Լրահոս
News
Ուրբաթ
Ապրիլ 26
Տեսնել լրահոսը

Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը ուշադիր հետեւում է Միխայիլ Սաակաշվիլիի ձերբակալության շուրջ ծավալվող իրադարձություններին։ Այս մասին ասված է Twitter–ում դեսպանատան հայտարարության մեջ, փոխանցում է Strana.ua–ն։

ԱՄՆ–ն սպասում է օպերատիվ եւ օրինական հետաքննության։

«Մենք գիտենք, որ պարոն Սաակշվիլիին ձերբակալել են, եւ որ Կիեւի կենտրոնում շարունակվում են բողոքները։ Մենք կողմերին կոչ ենք անում թուլացնել լարվածությունը եւ խուսափել բռնությունից։ Մենք ուշադիր հետեւում ենք իրավիճակին եւ սպասում ենք, որ քննությունը կընթանա օպերատիվ՝ Ուկրաինայի օրենսդրությանը համապատասխան»,– ասված է հաղորդագրության մեջ։

 

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ