News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանը հրաժարվել է ցուցահանդեսից հեռացնել արվեստագետ Բալթուսի «Քնած Թերեզա» նկարը, որը որոշ այցելուներ համարել են «երեխայի սեքսուալացման ռոմանտիկացում», հաղորդում է NYT-ն:

Նկարը հեռացնելու պետիցիան նոյեմբերի վերջին է սկսվել: Դրա հեղիբնակ Միա Մերիլը հայտարարել է, որ նրան ցնցել է անվայել դիրքով աղջկա նկարի ցուցադրությունը:

«Բալթուսի կապերը դեռահաս աղջիկների հետ հայտնի են եւ կարելի է հաստատել, որ այս նկարը ռոմանտիկացնում է երեխայի սեքսուալացումը », — ասվում է պետիցիայում:

Մերիլը նշել է, որ ոչ թե գրաքնության կոչ է անում, այլ նկարների ցուցադրության ավելի գիտակցված մոտեցման:

Թանգարանից հայտարարել են, որ նմանատիպ իրավիճակները «խոսակցության հնարավորություն են ստեղծում» եւ որ կերպարվեստը «գոյություն ունեցող մշակույթի էվոլյուցիան բովանդակալից քննարկման է եւ արվեստի արտահայտման հանդեպ հարգանքի միջոցով է առաջ տանում»:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ