News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու ԱՄՆ որոշումը թուլության եւ ոչ կոմպետենտության նշան է։ Այս մասին հայտարարել է Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլահ Խամենեին՝ նախազգուշացնելով, որ սիոնիստներին լուրջ պատասխան է սպասում նման քայլի դեպքում, հայտնում է Tasnim–ը։

Նրա խոսքով՝ իսլամի թշնամիների որոշումը անզորության եւ հիասթափության արդյունք է։

«Իսլամական աշխարհը կոնկրետ դեմ կլինի այդ դավադրությանը, եւ սիոնսիտներին այդ դեպքում մեծ հարված է սպասում։ Վերջապես Պաղեստինը կազատագրվի»,– ասել է նա եւ ընդգծել, որ Պաղեստինի հարցը մուսուլմանական աշխարհի կարեւորագույն քաղաքական խնդիրն է։

!
Այս նյութը հասանելի է նաև   English and Русский
Տպել
Ամենաշատ