News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Time  ամսագիրը առցանց #MeToo շարժման հեղինակ կանանց «տարվա մարդ» է անվանել:

#MeToo հեշթեգով ակցիան, որով Twitter-ում կանայք պատմում էին սեռական ոտնձգությունների  մասին պատմություններ, վերջին ամիսներին շատ հայտնի է դարձել Twitter-ում, հաղորդում է BBC-ն:

Time-ի խմբագիր Էդվարդ Ֆեսթենհալն ասել է, որ #MeToo շարժումը հասարակության մեջ զարմանալի փոփոխությունների է նպաստել:

Time-ի դեկտեմբերյան համարին կլինեն սեռական ոտնձգություններից բողոքող կանայք, այդ թվում երգչուհի Թեյլոր Սվիֆթը եւ դերասանուհի Էշլի Ջադը: Վերջինս առաջին անգամ հրապարակայնորեն խոսեց Հարվի Վայնշտեյնի կողմից սեռական ոտնձգությունների մասին:

 «Սրանք հասարակության մեջ վերջին տասնամյակների ամենակտրուկ փոփոխություններն են եւ դրան սկզիբն են դրել կոնկրետ կանանց քաջ արարքները եւ որոշ դեպքերում տղամարդկանց, որոնք կիսվել են սեռական ոտնձգությունների մասին իրենց պատմություններով», - Daily Mail-ը ներկայացնում է Ֆեսթհալի խոսքերը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ