Թուրքիայի ԱԳՆ-ն Թրամփի կողմից Երուսաղեմը որպես Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու որոշումն անվանել է «անպատասխանատու» եւ կոչ է արել Վաշինգթոնին վերանայել այդ քայլը:
Reuters-ի փոխանցմամբ՝ մի քանի հարյուր ցուցարար հավաքվել է Ստամբուլի ԱՄՆ հյուպատոսության առաջ: Ցույցը հիմնականում խաղաղ բնույթ է կրել՝ չնայած որոշ ցուցարարներ մետաղադրամներ եւ այլ իրեր են նետել հյուպատոսարանի շենքի վրա:
«Մենք դատապարտում ենք ԱՄՆ վարչակազմի անպատասխանատու հայտարարությունը: Մենք կոչ ենք անում ԱՄՆ վարչակազմին վերանայել այս սխալ որոշումը, որը կարող է հանգեցնել չափազանց բացասական հետեւանքների եւ հրաժարվել քայլերից, որոնք վնաս կհասցնեն Երուսաղեմի բազմամշակութային ինքնությանը եւ պատմական կարգավիճակին», - ասվում է հայտարարության մեջ: