News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

Առաջարկելով փոփոխություններ մտցնել «Նոտարիատի մասին» օրենքում՝ Արդարադատության նախարարությունը ցանկանում է կատարելագործել նոտարական վեճերի լուծման այլընտրանքային միջոցները: Այդ մասին խորհրդարանի նիստում դեկտեմբերի 7-ին՝ Կառավարության կողմից ներկայացված «Նոտարիատի մասին» եւ օրենքում փոփոխություններ ու լրացումներ մտցնելու մասին օրինագծի եւ «Պետական տուրքերի մասին » օրենքում փոփոխություններ ու լրացումներ մտցնելու մասին օրինագծի քննարկման ժամանակ, հայտարարել է Հայաստանի արդարադատության նախարարի առաջին տեղական Արթուր Հովհաննիսյանը:

Փոփոխությունների նպատակն այն է, որ պայմանավորվածության խախտման դեպքում իրավաբանական կամ մասնավոր անձերի երկու կողմերի համաձայնությամբ, վիճահարույց հարցերի լուծումը տեղափոխվի նոտարական գրասենյակ, որտեղ խախտումը կգրանցվի եւ վավերացվի նոտարի կողմից, այլ ոչ թե հանրապետական դատարաններում, քանի որ , ըստ արդարադատության նախարարի, այդ կարգի հարցերը չեն համարվում այդքան կարեւոր, որպեսզի դատարաններում վճռվեն:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ