News
Լրահոս
News
Երեքշաբթի
Դեկտեմբեր 12
Տեսնել լրահոսը

Աժ  Հանրապետական խմբակցության պատգամավոր, Գեղարքունիքի  նախկին մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը  վատ բան չի տեսնում երկրից հեռանալու մեջ, եթե այն ընտանիքի բարեկեցության համար է։

«Երբ որ կզարգացնենք մեր տնտեսությունը, աշխատատեղեր կբացվեն, մարդիկ կմնան կաշխատեն»,-NEWS.am-ի հետ զրույցում նշեց նա:

«Նման վիճակագրություն մարզպետարանը չի կարողացել իրականացնել։ Ես առաջնորդվում եմ վիճվարչության տվյալներով, բազմիցս առնչվել եմ նման քննարկումների, Գեղարքունիքի մարզում դեռեւս Խորհրդային տարիներին նույնպես արտագնա աշխատողների թիվը մեծ էր, այսօր էլ են շարունակում գնալ, կարծում եմ, որ ընտանիքի բարեկեցության համար ճիշտ են անում, գնում են»,–նշեց ՀՀԿ–ականը՝ վկայակոչելով ՀՀ Սահմանադրությանը, թե մարդը ազատ է ապրելու եւ աշխատելու վայրի ընտրության հարցում։

Նախկին մարզպետը միաժամանակ նշեց, որ մարզից ոչ բոլորն են արտագաղթել, կան մարդիկ, որոնք աշխատանք փնտրում են հայրենիքում։

Տպել
Ամենաշատ
Ֆոտոռեպորտաժներ
Partner news