News
Լրահոս
News
Շաբաթ
Մայիս 11
Տեսնել լրահոսը

ԱՄՆ դեմոկրատ սենատոր Էլ Ֆրանկեն ասել է, որ հրաժարական կտա սեռական ոտնձգությունների մեղադրանքների կապակցությամբ: Իր որոշման մասին նա հայտարարել է այն բանից հետո, երբ իր գործընկերները նրան հրաժարական տալու կոչ են արել, հաղորդում է Reuters- ը:

«Ես գիտեմ, որ որպես սենատոր ես այնպիսի բան չեմ արել, ինչը կարող էր արատավորել այդ կառույցը: Այնուամենայնիվ, ես հայտարարում եմ, որ առաջիկա շաբաթներին ես հրաժարական կտամ սենատորի պաշտոնից», - Սենատում ելույթ ունենալով՝ ասել է նա:

Հիշեցնենք, որ նոյեմբերին նախկինում հեռուստահաղորդավարուհի եւ Playboy-ի մոդել Լիեն Տուիդենը հայտարարել է, որ 2006-ին Մերձավոր Արեւելքում զինվորների համար բարեգործական ծրագրի պատրաստման ժամանակ Ֆրանկենը, որը մինչ ընտրվելը կատակերգու դերասան էր Saturday Night Live-ում, առանց համաձայնության համբուրել եւ դիպչել է նրան:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ