Թուրք սահմանապահները սահմանում ճամպրուկի մեջ 22-ամյա Վրաստանի քաղաքացու են հայտնաբերել, որը պատրաստվում էր այդ ճանապարհով Թուրքիա հասնել, որտեղ նրա մուտքը արգելված էր: Այս մասին հաղորդում է «Նովոստի-Վրաստանը»` հղում անելով թուրքական լրատվամիջոցներին:
«Սարպի» մաքսային անցակետում սահմանապահների մոտ կասկած էր առաջացրել մեծ ճամպրուկը, որով Վրաստանի քաղաքացին ցանկանում էր ոտքով հատել սահմանը:
Նրանք պահանջել են բացել ճամպրուկը եւ այնտեղ գտել են աղջկան:
Երկուսն էլ ձերբակալվել են:
Սա արդեն այս տարի Թուրքիայի եւ Վրաստանի սահմանը ճամպրուկով հատելու փորձի 3-րդ դեպքն է: