Նյու-Մեքսիկոյի դպրոցում կրակոցների արդյունքում երեք մարդ է զոհվել, հաղորդում է AP-ն: Նախնական տվյալներով՝ մահացածները դպրոցի աշակերտներ են: Տեղեկացվում է, որ հրաձիգը նույնպես մահացել է, սակայն դեռ հայտնի չէ`արդյոք նա երեք զոհերի թվում է: Հրաձգության պատճառների եւ հրաձիգի շարժառիթների մասին դեռ ոչինչ հայտնի չէ: