News
Լրահոս
News
Հինգշաբթի
Մայիս 02
Տեսնել լրահոսը

Հիփոթեքային վարկ ստանալու համար եկամտային հարկի վերադարձի վերաբերյալ օրենսդրության մեջ սահմանափակումներ են դրվել: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է ֆինանսների փոխնախարար Դավիթ Անանյանը:

Նա մասրամասնեց, որ խոսքը երեք սահմանափակումների մասին է. «Մենք պարզեցինք, որ այս ոլորտում սոցիալական բաղադրիչը ընդհանրապես չի գործում, իրավական այդ հնարավորությունից ավելի շատ օգտվում է այն խավը, որը սոցիալական խնդիր չի կարգավորում, այլ հերթական անշարժ գույքն է ձեռք բերում: Կարծում ենք, որ այս նորմը պետք է գործի այն մարդկանց համար, որոնք սոցիալական խնդիր ունեն լուծելու: Դրա համար առաջարկեցինք որոշակի սահմանափակումներ. Մասնավորապես, երեք սահմանափակում ենք առաջարկում:

Նախ, բնակարան ձեռք բերելու առավելագույն գին ենք սահմանում 55 մլն դրամը, այսինքն դրանից բարձր գին ունեցող անշարժ գույքի վրա այս օրենսդրությունը չի տարածվում:

Երկրորդ աաջարկում ենք սահմանափակել եկամտային հարկի վերադարձի չափը: Որպես սահման է ընդունվել եռամսյակի կտրվածքով 1,5 մլն դրամը: Այսինքն վերադարձվող եկատմային հարկը ամսական կարող է լինել ամսական 500 հազար դրամից ոչ ավելի՝ անկախ նրանից, թե քանի հոգի են վարկառուները կամ համավարկառուները: Դա համարժեք է վարկառու անձի կամ անձանց համար ամսական 1,6-1,7 մլն դրամի եկամտին: Այսինքն եթե ամուսիններից յուրաքանչյուրն ստանում է 800-900 հազար դրամ աշխատավարձ, դրանից բարձրի դեպքում նոր այդ սահմանափակումը կգործի:

Երրորդ սահմանափակումն այն է, որ հունվարի 1-ին հետո եկամտային հարկի վերադարձի հնարավորությունը միայն մեկ անգամ է տրվում, անկախ նրանից՝ անձը հանդես է գալիս վարկառու թե համավարկառու: Այսինքն եթե անձը իր եղբոր կամ մեկ ուրիշի համար հանդես է եկել որպես համավարկառու, այլեւս չի կարող իր համար հանդես գալ վարկառու: Պետությունն ասում է, որ միայն մեկ անգամ կարող եմ օգնել, քանի որ խոսքը սոցիալական բաղադրիչի մասին է»,-ասաց փոխնախարարը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Լեքս տոբակո քոմփանին» եւս և մլրդ դրամի հումք պետք է ներմուծի. Կառավարությունն արտոնություն տվեց
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում փոփոխություն կատարեց իր...
ՎԶԵԲ-ի հետ գործարար համաժողովի կազմակերպման համար միջոցները չեն բավականացրել. Եվս 179 մլն դրամ հատկացվեց
Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ համատեղ քննարկումների...
ՏԿԵ նախարարն ու Հունաստանի դեսպանը քննարկել են տրանսպորտային, ավիացիոն ոլորտին վերաբերող հարցեր
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն…
Բետոն արտադրող «Նազարյան քուլինգ սիսթեմս» ընկերությունն ազատվեց մաքսատուրքից
Կառավարությունն իր այսօրվա՝ մայիսի 2-ի նիստում գերակա ոլորտում իրականացվող…
Կառավարության նիստի օրակարգում 39 հարց է, որից 36-ը չի զեկուցվում. (ուղիղ)
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած կառավարությունն այսօր...
Դրամավարկային քաղաքականությունը ձախողված է, այն արմատական բարեփոխումների խիստ կարիք ունի. Սուրեն Պարսյան
ՀՀ կենտրոնական բանկը պարբերաբար նվազեցնում է վերաֆինանսավորման…
Ամենաշատ