News
Լրահոս
News
Երկուշաբթի
Մայիս 06
Տեսնել լրահոսը

Աղբահանության հարցը բազմակողմանի խնդիր է: Այստեղ եւ´ բնակիչները պետք է փորձեն չաղտոտել, եւ´ իրավասու կազմակերպությունները աշխատեն:

Սակայն առաջինները նախընտրում են մեղքը երկրոդ կողմի վրա գցել, իսկ երկրոդ կողմը աշխատում է ըստ անհրաժեշտության:

Մայիսի 9-ի փողոցի օրինակը NEWS.am-ը բազմիցս է ներկայացրել:

Որոշ տների նկուղային հարկերի պատուհանները բաց են եւ հարակից տների շատ բնակչները եւ անցորդները, գործելով մաքրության հանդեպ սեր չունեցող հայտնի չորքոտանու պես, աղբը նետում են նկուղների մեջ:

Առաջին, իսկ հետո եւ երկրոդ հրապարակումից հետո, աղբը մաքրեցին: Խոզերը մնացեին եւ աղբը նորից կուտակվեց, ինչը հարցը նորից բարձրացնելու առիթ դարձավ:

Հատկանշական է, որ աղբի նկուղների ամիջական հարեւանությամբ գտնվում են «Սանիթեքի» աղբարկղերը, բայց ոմանք նախընտրում են խոզավարի աղտոտել, քան մի քանի քայլ անցնել:

Շենքի մաքրության համար պատասխատանու իրավասու կազմակերպությունների դիրքորոշումը նույնպես հարցեր է առաջացնում: Ստացվում է՝ պետք է գրել, վրդովվել, որպեսզի յուրաքանչյուր պատասխանատու օղակ իր աշխատանքը կատարի՝ հավաքարարները մաքրեն աղբը, պաշտոնյաները հետեւեն, որ աղբը մաքրված լինի, իսկ աղտոտողները՝ տուգանվեն:

Կատարվածի վերաբերյալ, իհարկե, կա եւս մեկ, բայց քիչ հավանական բացատրություն:

Միգուցե բնակիչները եւ պաշտոնյաները կարդացել են աղբի բլոկներից  «սուշի» պատրաստելու ճապոնական փորձի մասին եւ այդ կերպ ամրացնում են շենքի նկուղը:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Ամենաշատ