News
Լրահոս
News
Երեքշաբթի
Մայիս 07
Տեսնել լրահոսը

Սյունիքում այս տարի ներդրումների ծավալը գերազանցում է 10 մլն դոլարը, 2018-ին նախատեսվում է կրկնապատկել այդ թիվը: Այս մասին, այսօր՝ դեկտեմբերի 8-ին, ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի մոտ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նշել է Սյունիքի մարզպետ Վահե Հակոբյանը, ով ներկայացրել է ՀՀ Սյունիքի մարզում հուլիսի 29-ին տեղի ունեցած խորհրդակցության ընթացքում ներկայացված հանձնարարականների կատարման ընթացքը:

Կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ մարզպետը վարչապետ Կարապետյանին զեկուցել է Սյունիքի մարզում ներդրումային ծրագրերի ընթացքի վերաբերյալ, որոնցից մի քանիսն արդեն ավարտին են մոտենում: Մասնավորապես, Կապանի օդանավակայանի վերագործարկման ծրագրի շրջանակում արդեն ձեռք է բերվել ինքնաթիռը (5.5 մլն ԱՄՆ դոլար), ընթացքի մեջ են ընդհանուր շենքի շինարարական աշխատանքները (2.5 մլն ԱՄՆ դոլար), եւ նախատեսվում է 2018 թ. մայիս-հունիս ամիսներին ավարտել օդանավակայանի կառուցումը:

Ավարտվել են շուրջ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժեքով իտալական պիցցայի գործարանի կառուցման աշխատանքները, որն ապահովելու է շուրջ 100 աշխատատեղ, եւ որի արտահանման հիմնական շուկան լինելու է Իրանը: 2018 թ. հունվարի վերջից մարզի Գեղի համայնքում կսկսի աշխատել եւս մեկ գործարան՝ մոտ 500.000 ԱՄՆ դոլար ներդրումային արժողությամբ տրիկոտաժի ֆաբրիկան, որը եւս ապահովելու է 100 աշխատատեղ, իսկ արտադրանքն արտահանվելու է Ուկրաինա:

Ներկայում բանակցություններ են ընթանում նաեւ իտալացի գործընկերների հետ՝ Կապան քաղաքում տրիկոտաժի մեծ արտադրություն բացելու նպատակով. այն ապահովելու է 600-ից ավելի աշխատատեղ: Դեկտեմբերի երկրորդ կեսին Կապանում բացվելու են մուլտիբրենդային աութլեթ խանութների համալիրը եւ ժամանակակից տեխնիկայով հագեցած կինոթատրոն: Մարզպետը նշել է, որ 2017 թ. ներդրումների ծավալը գերազանցում է 10 մլն ԱՄՆ դոլարը, իսկ 2018 թ. նախատեսվում է կրկնապատկել այդ թիվը:

Վահե Հակոբյանը նշել է, որ մարզում ակտիվ գործունեություն է ծավալում նաեւ Սյունիքի զարգացման եւ ներդրումների հիմնադրամը, որը Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի հիմնադրամի հետ համատեղ մարզում 2.5 մլրդ ՀՀ դրամին համարժեք սոցիալական բնույթի ծրագրեր է իրականացրել:

Անդրադառնալով գյուղատնտեսության ոլորտին՝ մարզպետը զեկուցել է, որ գյուղատնտեսական տեխնիկայի ֆինանսական վարձակալության լիզինգի պետական աջակցության ծրագրի շրջանակում տրամադրվել է 10 միավոր տեխնիկա: Աշխատանք է տարվում ֆերմերների շրջանում պետության կողմից իրականացվող նպատակային սուբսիդավորման ծրագրերի վերաբերյալ իրազեկվածությունը բարձրացնելու եւ շահառուների քանակն ավելացնելու ուղղությամբ:

Վահե Հակոբյանը Կարեն Կարապետյանին մանրամասներ է ներկայացրել նաեւ Սյունիքի մարզում ջրագծերի հետ կապված խնդիրների լուծման շուրջ քննարկումների վերաբերյալ: Կառավարության ղեկավարը հանձնարարել է համատեղ աշխատել Ջրային տնտեսության պետական կոմիտեի հետ՝ ջրամբարների ուժեղացման եւ պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ ջրամբարների կառուցման ծրագրեր իրականացնելու համար:

Ըստ վարչապետի հանձնարարականի՝ հստակ աշխատանք է կատարվել Սյունիքի մարզի համայնքների սեփական եկամուտների հավաքագրման ծավալն ավելացնելու ուղղությամբ: Վահե Հակոբյանը զեկուցել է, որ 2017 թ. սեփական եկամուտների հավաքագրման ծավալի աճը նախորդ տարվա համեմատ կազմել է շուրջ 20 տոկոս, 2016 թ. կատարողականը կազմել է 103.2 տոկոս (առաջինը հանրապետությունում), 2017 թ.՝ 107.2 տոկոս: Մարզպետի խոսքով՝ 2017 թ. եւս Սյունիքի մարզը հանրապետությունում առաջատար դիրք է զբաղեցնում թե´ մեկ շնչին ընկնող սեփական եկամուտների հաշվով (11900 ՀՀ դրամ), թե´ սեփական եկամուտների հավաքագրման կատարողականով:

Աղբահանության ոլորտում արձանագրվել են հետեւյալ ցուցանիշները. «Մաքուր Հայաստան» ծրագրի շրջանակում ուսումնասիրվել է 137 աղբավայր, փակվել է 83-ը, նախատեսվում է փակել եւս 6-ը։ Աղբահանության ծառայությունների դիմաց պայմանագիր է կնքվել 1800-ից ավելի տնտեսվարող սուբյեկտի հետ (45 տոկոս): 2018 թ. պլանավորվում է այդ թիվը հասցնել 2000-ի: Վարչապետը, նշելով դրական առաջընթացը, այդուհանդերձ, աղբահանության արդյունքները բավարար չի համարել, եւ որոշվել է կարճ ժամանակ անց կրկին անդրադառնալ այդ հարցին:

Առողջապահական վճարովի ծառայություններից սեփական մուտքերի մասով նախորդ տարվա համեմատ 2017 թ. արձանագրվել է 2-ից ավելի անգամ աճ. 150 մլն ՀՀ դրամի դիմաց հավաքագրվել է շուրջ 350 մլն ՀՀ դրամ: 2018 թ. նախատեսվում է Գորիսի եւ Կապանի բժշկական կենտրոնները համալրել լրացուցիչ տեխնիկայով, որը կնպաստի եկամտաբերության աճին:

!
Այս նյութը հասանելի է նաև   Русский
Տպել
Կարդացեք նաև
Ամբողջը
«Ամբողջ բերքը թափելու է, ամեն ծառի վրա մի երկու պտուղ է մնացել». ինչ վնասներ են կրել գյուղացիները (ֆոտո)
 Նույնը կեռասը, կարողա ծառի վրա մի երկու հատ մնացած լինի, բայց դե սև, անորակ բան ա, որ վաճառելու պիտանի չի... 
Այս տարվա ապրիլին նախորդ տարվա ապրիլի համեմատ սննդամթերքը 4,5 տոկոսով ավելի էժան է եղել. ի՞նչն է էժանացել
Դիտարկված բնակավայրերում տվյալ ապրանքների գները ապրիլին մարտի...
Դոլարը, եվրոն ու ռուբլին թանկացել են
ԱՄՆ դոլարի փոխարժեքն այսօր՝ մայիսի 6-ին, կազմել է...
Նախատեսվում է Շիրակի Ողջի գյուղում շուրջ 300 մլն դրամի ներդրումային ծրագրով հիմնել խոշոր խեցգետնաբուծական համալիր
Կատարված ներդրումային ծախսերի 50 տոկոսը կփոխհատուցվի պետության կողմից...
Բրենդային օծանելիքներ, հեռախոսներ, սմարթ ժամացույցներ, հողաթափեր. ՊԵԿ-ը ներկայացրել է՝ ինչ են փորձել ապօրինի տեղափոխել
ՀՀ ՊԵԿ-ը ներկայացրել է մաքսանենգության և մաքսային կանոնների խախտման...
Ուժի մեջ են մտել ուշ վճարումների կարգավորմանն ուղղված օրենսդրական փոփոխությունները
Վերոնշյալ ժամկետում վճարումները չիրականացնելը կարող է հանգեցնել...
Ամենաշատ