Թուրքիայի խոշոր քաղաքներում ուրբաթօրյա նամազից հետո բողոքի ակցիաներ են սկսվել Երուսաղեմը Իսրայելի մայրաքաղաք ճանաչելու Թրամփի որոշման դեմ։
Թուրքական Milliyet-ի փոխանցմամբ՝ Ստամբուլ, Ադանա, Ռիզե, Բոլու, Սուշեհիր եւ այլ քաղաքներում ուրաբթօրյա նամազից հետո բողոքի զանգվածային ակցիաներ են սկսվել ԱՄՆ-ի ու Իսրայելի դեմ։
Ցուցարարները բողոքել են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի որոշման դեմ, որով Իսրայելի մայրաքաղաք է ճանաչել Երուսաղեմը եւ հրահանգել ԱՄՆ դեսպանատունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ։